Հայաստանի մարզերի զգալի մասում հունիսի 4-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Երևանում հունիսի 4-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 21-23 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 17-19 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 15-19 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 14-18 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 19-21 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 13-17 աստիճան տաքություն։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 16-19 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 16-19 աստիճան, հովտային շրջաններում՝ 20-23 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 13-16 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 18-23 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 20-23 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 23-26 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև 23-26 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 13-16 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 20-23 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 20-23 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 12-15 աստիճան, լեռնային շրջաններում՝ 10-13 աստիճան։
Արցախում հունիսի 4-ին կանխատեսվում է անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 15 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 14 աստիճան տաքություն: Քամին հարավարևմտյան է՝ 3 մ/վրկ արագությամբ։