Ղարաբաղում մարդասիրական իրավիճակը ՌԴ-ի «ուշադրության ներքո» է, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ նոր նախաձեռնություններն իրականացվում են Ռուսաստանի մարդասիրական առաքելության և Եվրասիայի շրջանակներում։
Զախարովան հիշեցրել է, որ ռուսական մարդասիրական առաքելությունը 2023 թվականի հոկտեմբերին արդեն անձնական հիգիենայի պարագաներ և այլ օգնություն էր ուղարկել Ղարաբաղից փախստականներին։
2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել էր 223, վիրավորվել՝ 244 մարդ, գերեվարվել էին 17-ը, անհետ կորել՝ 20-ը։ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր ժամանել ՀՀ։
Կարդացեք նաև՝ «Մեկ տարի առանց Արցախի». 2023թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրություն։