Հայաստանի մարզերի առանձին շրջաններում մայիսի 9-ի ցերեկն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 24-26 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 17-19 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 17-21 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 18-21 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 21-24 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 18-21 աստիճան տաքություն։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 20-23 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 21-24 աստիճան, հովտային շրջաններում՝ 25-28 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 15-19 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 21-24 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 22-25 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 25-27 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև 25-27 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 14-18 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 24-27 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 24-27 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 16-20 աստիճան, լեռնային շրջաններում՝ 14-18 աստիճան։
Արցախում մայիսի 9-ի ցերեկը կանխատեսվում է կարճատև անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 21-23 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 17-20 աստիճան տաքություն: Քամին հյուսիսարևելյան է՝ 3-5 մ/վրկ