Հայաստանի մարզերում շրջանների զգալի մասում մարտի 20-ին սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Գերատեսչությունը զգուշացրել է, որ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ արագությամբ։
Երևանում մարտի 20-ին սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 14-16 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 6-9 աստիճան տաքության։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 5-9 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 4-8 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 9-12 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 4-8 աստիճան տաքություն։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 4-8 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 4-8 աստիճան տաքություն, հովտային շրջաններում՝ 6-10 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 2-5 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 9-12 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 10-14 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 15-17 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կնվազի՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև 13-16 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 2-6 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 13-16 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 10-13 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 6-10 աստիճան, լեռնային շրջաններում՝ 3-6 աստիճան տաքություն։
Արցախում մարտի 20-ին կանխատեսվում է անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5-6 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 3-5 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։