Հայաստանի մարզերում շրջանների զգալի մասում մարտի 19-ին սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Գերատեսչությունը զգուշացրել է, որ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ արագությամբ։
Երևանում մարտի 19-ին երեկոյան սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 12-14 աստիճան, երեկոյան կհասնի մինչև 8-10 աստիճան տաքության։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 3-8 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 2-5 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 8-10 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 3-8 աստիճան տաքություն։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 7-11 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 6-10 աստիճան տաքություն, հովտային շրջաններում՝ 9-13 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 3-6 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 8-12 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 12-14 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 13-16 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կնվազի՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև 12-15 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 3-6 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 11-14 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 20-23 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 13-17 աստիճան, լեռնային շրջաններում՝ 7-10 աստիճան տաքություն։
Արցախում մարտի 19-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 24-26 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 18-24 աստիճան տաքություն: Քամին հարավային է՝ 2-4 մ/վրկ արագությամբ։