Հայաստանի մարզերում մարտի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։ Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15մ/վ արագությամբ։
Երևանում մարտի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 12-14 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 5-7 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 3-7 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 3-6 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 8-11 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 3-7 աստիճան տաքություն։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 9-12 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 11-14 աստիճան տաքություն, հովտային շրջաններում՝ 12-16 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 1-4 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 8-12 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 10-13 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 13-16 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև 13-15 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 1-5 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 11-14 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 15-19 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 10-14 աստիճան, լեռնային շրջաններում՝ 1-5 աստիճան։
Արցախում մարտի 6-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 12 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 8 աստիճան տաքություն: Քամին հարավային է՝ 2-4 մ/վրկ արագությամբ։