Հայաստանի մարզերում մարտի 2-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում մարտի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 3-5 աստիճան, երեկոյան կնվազի մինչև -2-ից -4 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 0-ից -4 աստիճան, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -2-ից -5 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 1-4 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է -3-ից -7 աստիճան։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի -2-ից 3 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -2-ից 3 աստիճան, հովտային շրջաններում՝ 3-7 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -3-ից -6 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 1-5 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 0-ից 3 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 4-7 աստիճան։ Արմավիրում ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 4-7 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի -3-ից -5 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 3-6 աստիճան։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 6-9 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ -2-ից 2 աստիճան, լեռնային շրջաններում՝ -3-ից -6 աստիճան։
Արցախում մարտի 2-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 0 աստիճան Ցելսիուս, երեկոյան կհասնի մինչև -2 աստիճանի: Քամին հարավարևմտյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։