Հայաստանի մարզերում փետրվարի 27-ի առավոտյան սպասվում է ձյուն, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում ՝ 17-20մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Երևանում փետրվարի 27-ի առավոտյան սպասվում է թույլ ձյուն։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 2-4 աստիճան, երեկոյան կնվազի մինչև -1-ից -3 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է -3-ից -6 աստիճան, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -3-ից -5 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի -2-ից 1 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է -5-ից -7 աստիճան։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի -3-ից 2 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 0-ից 3 աստիճան, հովտային շրջաններում՝ 4-7 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -5-ից -7 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -2-ից 2 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կհասնի մինչև -2-ից 1 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 3-6 աստիճան։ Արմավիրում ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 3-6 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի -6-ից -8 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 0-ից 3 աստիճան։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 5-8 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ -3-ից 2 աստիճան, լեռնային շրջաններում՝ -3-ից -6 աստիճան։
Արցախում փետրվարի 27-ի ցերեկը կանխատեսվում է ձյուն, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 0 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև -2 աստիճան: Քամին հարավարևմտյան՝ 2-3 մ/վրկ արագությամբ։