ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը բոլոր լծակներն օգտագործում է՝ ի նպաստ Հայաստանի անվտանգության և Արցախի ժողովրդի վերադարձի, Armenia Today-ին հայտնել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի մամուլի քարտուղար Եղիսաբեթ Չուլջյանը։
Նա շեշտել է, որ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն աշխատում է, որպեսզի կառավարությունը պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի նկատմամբ՝ Հայաստանի դեմ հարձակումների, Արցախի ժողովրդի դեմ ցեղասպանական գործողությունների համար և կասեցվի ռազմական օժանդակութունը Ադրբեջանին։
«Մեր կոչն է՝ ճշտել ամերիկյան քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ։ Այդ քաղաքականությունը պետք է հիմնված լինի արդարության, հաշվետվության վրա»,- ասել է Չուլջյանը։
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ նոր վարչակազմում կան հայամետ գործիչներ, որոնց հետ հանձնախումբը աշխատանքի փորձ ունի (ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո, ԱՄՆ Ազգային հետախուզության դեպարտամենտի տնօրենի Թալսի Գաբբարդ, նախարար Ռոբերտ Քենեդի)։ «Սրանք կապեր են, որ ԱՄՆ հայ դաի հանձնախումբը և գաղութը ժամանակին ձևավորել և հիմա այդ կապերը պետք է պտուղ տան»,- հավելել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։