Հայաստանի մարզերում շրջանների զգալի մասում փետրվարի 15-ին սպասվում է ձյուն, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևելան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում փետրվարի 15-ի առավոտյան սպասվում է ձյուն։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5-7 աստիճան, երեկոյան կնվազի մինչև -1-ից 1 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է -3-ից 1 աստիճան, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 0-ից -3 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 1-ից 3 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է -1-ից -5 աստիճան։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 3-6 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 2-5 աստիճան, հովտային շրջաններում՝ 5-8 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -1-ից -5 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 2-5 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 3-7 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 6-8 աստիճան։ Արմավիրում ջերմաստիճանը կնվազի՝ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 6-8 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի -1-ից -4 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 4-7 աստիճան։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 7-11 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 3-6 աստիճան, լեռնային շրջաններում՝ -1-ից -4 աստիճան։
Արցախում փետրվարի 15-ի ցերեկը կանխատեսվում է թույլ ձյուն, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կնվազի մինչև 4 աստիճան Ցելսիուս, երեկոյան կդիտվի 2 աստիճան: Քամին հարավ-արևմտյան է՝ 2-4 մ/վրկ արագությամբ։