Հայաստանի առանձին շրջաններում փետրվարի 8-ին սպասվում է թույլ ձյուն, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևելան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում փետրվարի 8-ի երեկոյան հնարավոր է թույլ ձյուն։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 4-6 աստիճան տաքություն, երեկոյան կնվազի մինչև 0-ից -2 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է -3-ից 2 աստիճան, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -1-ից -3 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 3-5 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է -1-ից -5 աստիճան։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի -2-ից 2 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 0-ից 3 աստիճան, հովտային շրջաններում՝ 2-4 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -1-ից -4 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 1-5 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 2-6 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 5-7 աստիճան։ Արմավիրում ջերմաստիճանը կնվազի՝ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 5-7 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի -1-ից -4 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 4-6 աստիճան։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 1-5 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ -2-ից 2 աստիճան, լեռնային շրջաններում՝ -2-ից -5 աստիճան։
Արցախում փետրվարի 8-ին կանխատեսվում է ձյուն, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կնվազի մինչև 1 աստիճան Ցելսիուս, երեկոյան կդիտվի -1 աստիճան: Քամին հյուսիսաարևելյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։