Հայաստանի առանձին շրջաններում փետրվարի 5-ի երեկոյան սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում փետրվարի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 8-10 աստիճան տաքություն, երեկոյան կնվազի մինչև 1-3 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է -2-ից 3 աստիճան, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 0-4 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 4-8 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 1-5 աստիճան։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 4-6 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 5-7 աստիճան, հովտային շրջաններում՝ 6-8 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -2-ից 2 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 4-7 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 9-11 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 7-10 աստիճան։ Արմավիրում ջերմաստիճանը կնվազի՝ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 6-10 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 2-4 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 7-9 աստիճան։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 7-10 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 6-10 աստիճան, լեռնային շրջաններում՝ -1-ից 2 աստիճան։
Արցախում փետրվարի 5-ին կանխատեսվում է ձյուն, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 6 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 3 աստիճան: Քամին արևելյան է՝ 2-4 մ/վրկ արագությամբ։