Հայաստանի առանձին շրջաններում հունվարի 17-ին սպասվում է թույլ ձյուն, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-4 մ/վ արագությամբ։
Երևանում հունվարի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 3-5 աստիճանի, երեկոյան կնվազի մինչև 0-ից 2 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 0-ից -3 աստիճան, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -2-ից 1 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 2-4 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է -1-ից 2 աստիճան։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 4-7 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 4-7 աստիճան, հովտային շրջաններում՝ 6-10 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 0-ից -3 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 1-4 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 3-6 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 5-8 աստիճան։ Արմավիրում ջերմաստիճանը կնվազի՝ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 5-7 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 0-ից -3 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 4-8 աստիճան։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 7-10 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 3-6 աստիճան, լեռնային շրջաններում՝ 0-ից -3 աստիճան։
Արցախում հունվարի 17-ին կանխատեսվում են տեղումներ՝ ձյան տեսքով, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 6 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 4 աստիճան: Քամին արևմտյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։