• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
23 Հուլիս 2025 20:16
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

ՀԿ-ները հայտարարել են արցախցիների հիմնական խնդիրները քննարկելու ՀՀ իշխանությունների մերժման մասին

Արցախ, Քաղաքականություն,
02 Ապրիլ 2024 15:58
ShareShareShare
telegram

ՀՀ իշխանությունները հաճախ արցախահայերի խնդիրների շուրջ հանրային քննարկման իմիտացիա են ստեղծում, ապրիլի 2-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ, Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Նրա խոսքով՝ վերջին շրջանում Հայաստանի մարզերում տեղի են ունենում իշխանության ներկայացուցիչների ամենատարբեր հանդիպումներ արցախցիների տարբեր խմբերի հետ, սակայն դրանք բավարար ներկայացուցչական չեն։ Բեգլարյանի խոսքով՝ Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հետ, որը ներառում է ավելի քան 40 հասարակական կազմակերպություն և բազմահազարանոց հանրահավաք է ունեցել, ոչ մի հանդիպում տեղի չի ունեցել։

«Հանդիպումները կարևոր են ՀԿ-ների հետ, որոնք քիչ թե շատ մասնագիտացած խմբեր են։ Շատ կարևոր են փորձագիտական համայնքի և Արցախի պետական մարմինների հետ հանդիպումները՝ որպես լեգիտիմ ներկայացուցիչներ»,- ասել է նա։

Բեգլարյանը նշել է՝ տպավորություն է ստեղծվում, որ իշխանության ներկայացուցիչները չեն հանդիպելու արցախցիներին հետաքրքրող կազմակերպությունների հետ։

«Մենք մի քանի անգամ առաջարկել ենք, սակայն կառավարությունը հստակորեն խուսափում է մեզ հետ հանդիպել, քննարկել՝ ինչ-ինչ պատճառներից ելնելով։ Նրանք հայտարարում են, որ հանրային քննարկումներ են իրականացնում, սակայն չկա նախագիծ (բնակարանային ապահովման-խմբ․)։ Ինչի՞ շուրջ են հանրային քննարկում անում»,- հարցրել է նա։

Ըստ Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության ներկայացուցիչ Սոնա Համբարձումյանի՝ առ այսօր նախաձեռնությունը չի ստացել մարտի 20-ին «Ազատության» հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդունված հայտարարության-պահանջի պատասխանը։

«Այդ հայտարարության տեքստը հանրագրի տեսքով մարտի 21-ին ներկայացրինք կառավարությանը։ Ցավով պետք է նշեմ, որ Հանրագրերի մասին օրենքի համաձայն՝ այն ստանալուց ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում ո՛չ էլեկտրոնային հարթակում հրապարակվեց մեր հանրագիրը, ո՛չ հետ վերադարձվեց՝ օրենքին համապատասխան, ո՛չ էլ իր պատասխանը գտավ»,- նշել է նա։

Նախաձեռնության ներկայացուցիչները բացատրել են, թե ինչու են վախենում Հայաստանի քաղաքացիություն ստանալուց։ Նրանց կարծիքով՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալն ու փախստականի կարգավիճակից հրաժարվելը կբարդացնի Արցախ վերադարձը։

Համբարձումյանը տեղեկացրել է նաև, որ նախաձեռնությունը բազմիցս դիմել է կառավարությանը՝ իր ներկայացրած առաջարկների շուրջ համատեղ քննարկումներ անցկացնելու համար։ Նաև մարտի 27-ին դիմել է Ազգային ժողովի երեք խմբակցության՝ բնակարանաշինության ծրագրի շուրջ խորհրդարանական լսումներ անցկացնելու առաջարկով, սակայն այդպես էլ արձագանք չի ստացել։

«ՀՀ քաղաքացիություն ստանալու թեզը հենց ՀՀ կառավարությունն է հնարել՝ ահագին խոչընդոտներ ստեղծելով։ Նույն բնակարանների հարցը, պետական մարմիններում աշխատանքը կապել են քաղաքացիության հետ։ Բայց մեր կարևոր սկզբունքն է դա պահել՝ (Արցախի քաղաքացիությունը-խմբ․) Արցախ վերադարձի ակնկալիքով, որպեսզի կարողանանք ապացուցել մեր սեփականությունն այնտեղ։ Շատ հնարավոր է՝ այնպիսի իրավիճակ լինի, որ մենք կարողանանք վերադառնալ, և սա մեր առաջին գենետիկ փաստաթուղթն է»,- ասել է նա։

Բեգլարյանը հայտարարել է նաև իշխանության կողմից արցախցի հասարակական գործիչների նկատմամբ ճնշումների մասին՝ հատկապես իրենց նախաձեռնության ներկայացուցիչների նկատմամբ, սակայն չի մանրամասնել, թե ինչ ճնշումների մասին է խոսքը։

«Եղել են և շարունակվում են տարաբնույթ ճնշումներ՝ կանչերի, զրույցների տեսքով, մի մասն արդեն գործնական հստակ ճնշումներ՝ հնարավոր վարույթների շրջանակում։ Ճնշումները ՀՀ կառավարության կողմից են՝ ուղիղ կամ անուղղակի․ ես դեռ անուններ չեմ հնչեցնի։ Մենք աշխատելու ենք բացառապես օրենքի դաշտում, իրացնելու ենք մեր իրավունքները։ Կոչ ենք անում իրենց զուսպ պահել և չփորձել մեր անդամների հանդեպ ճնշումներ գործադրել»,- ասել է նա։

Նախաձեռնության անդամները հերքել են հարաբերություններն ընդդիմության ներկայացուցիչների հետ և կոչ արել իշխանություններին դադարեցնել իրենց մասին լուրեր տարածել իրենց լրատվամիջոցների միջոցով։

«Որոշ ԶԼՄ-ներ ու ֆեյսբուքյան էջեր փորձում են մեզ վրա ցեխ շպրտել։ Մի մասն ասում է՝ մենք Նիկոլ Փաշինյանի պրոյեկտն ենք, մյուս մասը՝ Ռոբերտ Քոչարյանի»,- ասել է «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Ասրյանը՝ նշելով, որ մարդիկ այնքան են լճացել, որ չեն հավատում, թե հնարավոր է նման ազնիվ նախաձեռնություն լինի, որը շահագրգռված է մարդկանց կարիքների հարցով։

Բեգլարյանը խոսել է նախաձեռնության ծրագրերի մասին, հայտարարել, որ քննարկումները կշարունակվեն՝ չբացառելով, որ անհրաժեշտության դեպքում բողոքի ակցիաներ կանցկացվեն։

«Պայքարի որևէ մեթոդ, որևէ եղանակ չենք բացառում՝ միայն օրենքի շրջանակում, չենք բացառում, որ կարող է որևէ պահի մեկ այլ հանրահավաք տեղի ունենա, եթե դրա կարիքը լինի, ակտիվ հանրային քննարկումներ, հանդիպումներ՝ տարբեր շրջանակների հետ, հայտարարություններ։ Բաց ենք ՀՀ կառավարության հետ քննակման համար, կսպասենք հատկապես նախագծին։ Եթե գրավոր փաստաթուղթ լինի, մեր աշխատանքներն ավելի հստակ կլինեն, մեր առաջարկներն՝ ավելի կոնկրետացված»,- ասել է նա։

telegram
Tags: Արմեն ԱսրյանԱրտակ ԲեգլարյանԱրցախՀԿ-ներՍոնա Համբարձումյան

Առնչվող Նորություններ

ԱՄՆ 87 կոնգրեսականներ Թրամփի վարչակազմից պահանջել են ապահովել հայերի անվտանգ վերադարձն Արցախ

ԱՄՆ 87 կոնգրեսականներ Թրամփի վարչակազմից պահանջել են ապահովել հայերի անվտանգ վերադարձն Արցախ

23 Հուլիս 2025 19:21

ԱՄՆ 87 կոնգրեսականներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից պահանջել են ապահովել հայերի անվտանգ վերադարձն Արցախ, հայտնում է Ամերիկայի Հայ դատի...

Հիբրիդային պատերազմի դրսևորում. Երևանը մեկնաբանել է «Սյունիքն ԱՄՆ-ին փոխանցելու» մասին հրապարակումը

Հիբրիդային պատերազմի դրսևորում. Երևանը մեկնաբանել է «Սյունիքն ԱՄՆ-ին փոխանցելու» մասին հրապարակումը

23 Հուլիս 2025 18:45

ՀՀ կառավարությունը հիբրիդային պատերազմի և մանիպուլյատիվ քարոզչության հերթական դրսևորումն է որակել իսպանական Periodista Digital-ում տեղ գտած հրապարակումը, թե Երևանը ԱՄՆ-ին...

«Առաջարկում եմ առաջնորդվել եվրոպական արժեքներով». Նարեկ Կարապետյանը դիմել է կառավարությանը

«Առաջարկում եմ առաջնորդվել եվրոպական արժեքներով». Նարեկ Կարապետյանը դիմել է կառավարությանը

23 Հուլիս 2025 18:06

ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը կոչ է արել ՀՀ կառավարությանն առաջնորդվել եվրոպական արժեքներով և կատարել Ստոկհոլմի  արբիտրաժային ինստիտուտի (SCC)...

Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան

ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել են Արցախում էթնիկ զտումները դատապարտող և քրիստոնյաներին պաշտպանելու կոչ անող բանաձևեր

23 Հուլիս 2025 17:58

ԱՄՆ Սենատը և Ներկայացուցիչների պալատը զուգահեռաբար ներկայացրել են բանաձևեր, որոնք դատապարտում են քրիստոնյաների հալածանքները, այդ թվում՝ Ադրբեջանում հայերի էթնիկ զտումները...

Չպատասխանել Փաշինյանի հակաեկեղեցական հրապարակումներին․ ԶԼՄ-ն հայտնել է Մայր Աթոռի որոշման մասին

Որևէ ամուսնացյալ բարեվարք քահանա նշանակել տեղապահ, որը չի կարող հավակնել Կաթողիկոսի գահին. վարչապետն առաջարկ է ներկայացրել

23 Հուլիս 2025 17:47

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է Ամենայն Հայոց կաթողիկոսի հեռացման ծրագիրը նախ սկսել Վեհարանը նրանից «ազատելով», ապա կաթողիկոսական տեղապահ նշանակել...

Ղազինյանը դիմել է դատարան ՀԷՑ-ի իր պաշտոնում վերականգնվելու համար

Ղազինյանը դիմել է դատարան ՀԷՑ-ի իր պաշտոնում վերականգնվելու համար

23 Հուլիս 2025 15:56

ՀԷՑ-ի գործադիր տնօրենի տեղակալի, իրացման բաժնի տնօրենի պաշտոնից ազատված Դավիթ Ղազինյանը դիմել է դատարան` իրեն ազատելու հրամանը անվավեր ճանաչելու և...

Ավելին
  • Լուրեր
ArCa-ն մասնակի վերականգնել է աշխատանքը տեխնիկական խափանումներից հետո

Խնդիրը կարգավորվել է և համակարգն անխափան աշխատում է․ ArCa

23 Հուլիս 2025 19:41
ԱՄՆ 87 կոնգրեսականներ Թրամփի վարչակազմից պահանջել են ապահովել հայերի անվտանգ վերադարձն Արցախ

ԱՄՆ 87 կոնգրեսականներ Թրամփի վարչակազմից պահանջել են ապահովել հայերի անվտանգ վերադարձն Արցախ

23 Հուլիս 2025 19:21
Հիբրիդային պատերազմի դրսևորում. Երևանը մեկնաբանել է «Սյունիքն ԱՄՆ-ին փոխանցելու» մասին հրապարակումը

Հիբրիդային պատերազմի դրսևորում. Երևանը մեկնաբանել է «Սյունիքն ԱՄՆ-ին փոխանցելու» մասին հրապարակումը

23 Հուլիս 2025 18:45
Ջեյմս Բոնդի երկրպագուն Մեծ Բրիտանիայում մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ

Ջեյմս Բոնդի երկրպագուն Մեծ Բրիտանիայում մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ

23 Հուլիս 2025 18:22
«Առաջարկում եմ առաջնորդվել եվրոպական արժեքներով». Նարեկ Կարապետյանը դիմել է կառավարությանը

«Առաջարկում եմ առաջնորդվել եվրոպական արժեքներով». Նարեկ Կարապետյանը դիմել է կառավարությանը

23 Հուլիս 2025 18:06
Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան

ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել են Արցախում էթնիկ զտումները դատապարտող և քրիստոնյաներին պաշտպանելու կոչ անող բանաձևեր

23 Հուլիս 2025 17:58
Չպատասխանել Փաշինյանի հակաեկեղեցական հրապարակումներին․ ԶԼՄ-ն հայտնել է Մայր Աթոռի որոշման մասին

Որևէ ամուսնացյալ բարեվարք քահանա նշանակել տեղապահ, որը չի կարող հավակնել Կաթողիկոսի գահին. վարչապետն առաջարկ է ներկայացրել

23 Հուլիս 2025 17:47
Թուրքիան ներկայացրել է իր առաջին հիպերձայնային բալիստիկ հրթիռը

Թուրքիան ներկայացրել է իր առաջին հիպերձայնային բալիստիկ հրթիռը

23 Հուլիս 2025 16:57
Տարադրամի փոխարժեքը սեպտեմբերի 28-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 23-ին՝ ըստ ԿԲ տվյալների

23 Հուլիս 2025 16:33
Ղազինյանը դիմել է դատարան ՀԷՑ-ի իր պաշտոնում վերականգնվելու համար

Ղազինյանը դիմել է դատարան ՀԷՑ-ի իր պաշտոնում վերականգնվելու համար

23 Հուլիս 2025 15:56
Ի՞նչ է սպասվում ՀԷՑ-ին՝ դատարանում հաղթանակից հետո․ Սարգսյանի պարզաբանումը

Ի՞նչ է սպասվում ՀԷՑ-ին՝ դատարանում հաղթանակից հետո․ Սարգսյանի պարզաբանումը

23 Հուլիս 2025 14:55
Իրանի միջուկային ներուժը գիտնականների մտքում է, ոչ թե միջուկային օբյեկտներում․ Փեզեշքիանը՝ Թրամփին

Իրանի միջուկային ներուժը գիտնականների մտքում է, ոչ թե միջուկային օբյեկտներում․ Փեզեշքիանը՝ Թրամփին

23 Հուլիս 2025 14:50
Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու իր կնոջ հետ պաշտոնապես ամուսնացած չէ

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու իր կնոջ հետ պաշտոնապես ամուսնացած չէ

23 Հուլիս 2025 14:45
Պարեկներից մեկը հարվածել է ձերբակալվածին, մյուսը՝ չի միջամտել․ նրանց պաշտոնավարումը կասեցվել է․ ՔԿ

Պարեկներից մեկը հարվածել է ձերբակալվածին, մյուսը՝ չի միջամտել․ նրանց պաշտոնավարումը կասեցվել է․ ՔԿ

23 Հուլիս 2025 14:11
«Ես»-երի մրցակցությունը «մենք»-երի գաղափարով փոխարինելու ժամանակն է ՀՀ-ում․ Նարեկ Մանուկյան

«Ես»-երի մրցակցությունը «մենք»-երի գաղափարով փոխարինելու ժամանակն է ՀՀ-ում․ Նարեկ Մանուկյան

23 Հուլիս 2025 13:44
Հայաստանում վաղուց գոյության պայքար է, 2026-ից հետո այս իշխանությունը չի լինելու․ Նաիրի Սարգսյան

Հայաստանում վաղուց գոյության պայքար է, 2026-ից հետո այս իշխանությունը չի լինելու․ Նաիրի Սարգսյան

23 Հուլիս 2025 13:41
Գեղարքունիքի մարզում ՊՆ 2 «Ուրալ»-ների և Ford Transit-ի բախման հետևանքով տուժել է 4 զինծառայող

Գեղարքունիքի մարզում ՊՆ 2 «Ուրալ»-ների և Ford Transit-ի բախման հետևանքով տուժել է 4 զինծառայող

23 Հուլիս 2025 13:40
«Արմենիա 2026»․ Երևանում նոր քաղաքական հուշագիր է ստորագրվում (ուղիղ)

«Արմենիա 2026»․ Երևանում նոր քաղաքական հուշագիր է ստորագրվում (ուղիղ)

23 Հուլիս 2025 13:04
Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում

Կառավարությունն արձագանքել է ՀԷՑ-ի պետականացման վերաբերյալ Կարապետյանի հաղթանակին միջազգային դատարանում

23 Հուլիս 2025 12:56
ArCa-ն մասնակի վերականգնել է աշխատանքը տեխնիկական խափանումներից հետո

ArCa-ն մասնակի վերականգնել է աշխատանքը տեխնիկական խափանումներից հետո

23 Հուլիս 2025 12:56
Արցախի Մարտակերտի շրջանում խոշոր հրդեհ է բռնկվել

Արցախի Մարտակերտի շրջանում բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

23 Հուլիս 2025 12:21
Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը Գերմանիայի ամառային ունիվերսիադայում սահմանել է ՀՀ նոր ռեկորդ

Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը Գերմանիայի ամառային ունիվերսիադայում սահմանել է ՀՀ նոր ռեկորդ

23 Հուլիս 2025 12:19
Եկատերինբուրգում ձերբակալվել է ադրբեջանական ծագմամբ գործարար

Եկատերինբուրգում ձերբակալվել է ադրբեջանական ծագմամբ գործարար

23 Հուլիս 2025 11:50
Հայաստանի ArCa համակարգում առկա է խափանում. քարտային վճարումներն ու փոխանցումները չեն աշխատում

Հայաստանի ArCa համակարգում առկա է խափանում. քարտային վճարումներն ու փոխանցումները չեն աշխատում

23 Հուլիս 2025 11:45
Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում

Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում

23 Հուլիս 2025 11:15
ԶԼՄ-ն Խորխոռունու սպանության բացահայտումը կապել է Փաշինյան-Բաբայան լարված հարաբերությունների հետ

ԶԼՄ-ն Խորխոռունու սպանության բացահայտումը կապել է Փաշինյան-Բաբայան լարված հարաբերությունների հետ

23 Հուլիս 2025 11:08
Փաշինյանը հաստատել է Ալթայի միջազգային բնապահպանական ֆորումին մասնակցությունը

Փաշինյանը հաստատել է Ալթայի միջազգային բնապահպանական ֆորումին մասնակցությունը

23 Հուլիս 2025 10:56
Իսրայելի կողմից Գազայում օդային հարվածների հետևանքով 40 մարդ է զոհվել

Մայիսից ի վեր Գազայում սպանվել է օգնություն որոնող ավելի քան 1000 մարդ

23 Հուլիս 2025 10:37
Պահանջատիրությունը մեր պատասխանատվությունն է գալիք սերունդների առջև․ Գարեգին 2-րդ

Մայր Աթոռը նոր տեսախցիկներով կնույնականացնի իր դեմ գրոհ կազմակերպող անձանց և կարգելի հետագա մուտքը եկեղեցի․ ԶԼՄ

23 Հուլիս 2025 10:15
ԱՄՆ-Ճապոնիա առևտրային խոշոր համաձայնագրից հետո դոլարը կրկին տատանվում է

ԱՄՆ-Ճապոնիա առևտրային խոշոր համաձայնագրից հետո դոլարը կրկին տատանվում է

23 Հուլիս 2025 10:00
ArCa-ն մասնակի վերականգնել է աշխատանքը տեխնիկական խափանումներից հետո
Հասարակություն

Խնդիրը կարգավորվել է և համակարգն անխափան աշխատում է․ ArCa

23 Հուլիս 2025 19:41

ArCa համակարգով կատարվող վճարումների հետ կապված խնդիրը 17:05-ից խնդիրն ամբողջությամբ կարգավորվել է և համակարգն անխափան աշխատում է, հայտնում է վճարային...

ԿարդալDetails
ԱՄՆ 87 կոնգրեսականներ Թրամփի վարչակազմից պահանջել են ապահովել հայերի անվտանգ վերադարձն Արցախ
Արցախ

ԱՄՆ 87 կոնգրեսականներ Թրամփի վարչակազմից պահանջել են ապահովել հայերի անվտանգ վերադարձն Արցախ

23 Հուլիս 2025 19:21

ԱՄՆ 87 կոնգրեսականներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից պահանջել են ապահովել հայերի անվտանգ վերադարձն Արցախ, հայտնում է Ամերիկայի Հայ դատի...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ