Փետրվարի 17-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Ցերեկը Երևանում սպասվում է 11-13, երեկոյան՝ 7-9 աստիճան տաքություն։ Երեկոյան ժամերին Երևանում հնարավոր է կարճատև անձրև։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 3-8 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 2-5, նախալեռնային շրջաններում՝ 8-11 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում փետրվարի 17-ի ցերեկն սպասվում է 1-4 աստիճան տաքություն:
Լոռու մարզում ցերեկն սպասվում է 2-5 տաքություն, Տավուշի մարզում՝ 3-6 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում այսօր ցերեկն սպասվում է 2-5, նախալեռնային շրջաններում՝ 8-12 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկը կանխատեսվում է 12-14 աստիճան տաքություն։ Արմավիրում ցերեկը կլինի 12-14 աստիճան։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 2-5 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 11-13 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն սպասվում է 4-8 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում 1-3 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex-ի, փետրվարի 17-ին սպասվում են տեղումներ։ Ցերեկն սպասվում է 2-3 աստիճան տաքություն։