Ես կարծում եմ, որ առաջինն, ինչ պետք է աներ Արցախի կառավարությունը, ապա դա արցախցիներին հավաքելու հնարավորություն և պատճառներ ստեղծելը պետք է լիներ, Armenia Today-ի հետ հարցազրույցում ասաց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Նրա խոսքով՝ պետք էր այցելել բոլոր ՀՀ շրջաններ ու պարզել, թե որտեղ որքան արցախցի կա, կազմակերպել հավաքներ:
«Լավ կլիներ, որ դրան աջակցեին ՀՀ իշխանությունները, թեև միամիտ կլիներ այդպես կարծելը կամ հուսալը: Դա պետք է աներ նաև Արցախի ԱԺ-ն, որը դեռևս դանդաղում է»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ առաջին իսկ օրվանից իր քայլերն ուղղված են եղել դրան:
Նրա խոսքով՝ արցախահայերի համար հասարակական կազմակերպություն ստեղծելու աշխատանքներ են ընթանում:
«Հիմա արդեն փորձում ենք ՀԿ ստեղծել, որը միտված կլինի արցախյան սուբէթնոսը, մշակույթը, բարբառը, սովորությունները պահելուն, որը նաև հարթակ կլինի, որտեղ արցախահայերը հնարավորություն կունենան իրենց պրոբլեմների ու խնդիրների մասին բարձրաձայնել»,- ասաց Հակոբյանը՝ նշելով, որ մոտ օրերս կհայտարարեն դրա մասին:
Մանրամասները՝ տեսանյութում: