• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
08 Հունիս 2025 19:26
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը պատասխանել է Ռուբեն Վարդանյանի հայտարարություններին

Արցախ,
21 Օգոստոս 2023 21:10
ShareShareShare
Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը պատասխանել է Ռուբեն Վարդանյանի հայտարարություններին
telegram

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ամենամեծ` «Ազատ հայրենիք – ՔՄԴ» խմբակցությունը հայտարարություն է տարածել` ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի` օրերս տարածած տեսաուղերձում հնչեցրած պնդումների վերաբերյալ, գրում է «Արցախպրես»-ը։

«Պետականության դեմ ցանկացած քայլ դատապարտելի և անընդունելի է։ Այս դիրքորոշումը հանրային դաշտում անընդհատ կրկնում են Արցախի Հանրապետության բոլոր քաղաքական ուժերն ու գործիչները։ Կրկնում են, բայց շատերն իրենց գործողություններում երբեմն իրագործում են ճիշտ հակառակը։ Նրանց կողմից, հանուն նեղ խմբային շահի, հաճախ երկրորդվում է հանրային, պետական շահը։ Հնչում են, իրենց կարծիքով, հասարակության համար ականջահաճո, բայց իրականում պոպուլիստական, պետական ինստիտուտները ուղիղ թիրախավորող կոչեր և ուղերձներ։ Նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի կողմից Հակոբավանքից օգոստոսի 19-ին հնչեցրած ուղերձը նույնպես այդ շարքից էր։ Թիրախում երկրի նախագահն էր ու նախագահական ինստիտուտը»,- ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ որևէ պետական պաշտոն չզբաղեցնող, ժողովրդի վստահության քվեն չստացած որևէ քաղաքական թևի ներկայացուցիչ չհանդիսացող, հասարակական գործիչ պարոն Վարդանյանի ներկայացմամբ` Արցախի Հանրապետության նախագահը խոստացել է հրաժարական տալ, բայց չի կատարել այն։

«Թե ինչ քաղաքական հետևանքներ և ինչպիսի զարգացումներ պիտի լինեն այդ հրաժարականից հետո, և ինչպես կթիրախավորվի պետականությունը նման պայմաններում՝ հասկանալի է ու պարզ բոլորի համար։ Անհասկանալի են առանձին խմբերի նեղ խմբային շահեր սպասարկող անհատների պատկերացումներն իշխանության, լիազորությունների և պետության մասին։ Նրանք չէ, որ պիտի որոշեն, թե երբ և ինչպես պետք է հրաժարական տա Արցախի Հանրապետության նախագահը և ով պիտի զբաղեցնի նախագահի` թափուր մնացած պաշտոնը։ Արցախի Հանրապետության նախագահին ընտրել է ժողովուրդը, ով Արայիկ Հարությունյանին տվել է իր վստահության քվեն ու հաստատել քաղաքական որոշումներ կայացնելու նրա լիազորությունը»,- նշված է հայտարարության մեջ։

Խմբակցության հավաստմամբ՝ ժողովուրդն է իշխանության աղբյուրը, և միայն ժողովրդի պահանջով կամ համաձայնությամբ են ձևավորվում կամ հեռանում իշխանությունից քաղաքական գործիչներն ու ուժերը։

«Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին ու դերակատարներին զերծ մնալ հակասահմանադրական և պետականաքանդ հայտարարություններից, լինել կոռեկտ ու զուսպ հայրենիքի համար այս ծանր ու դժվարություններով լի ժամանակահատվածում։ Քաղաքական ուժերը, հասարակական գործիչները պիտի վերջապես հասկանան, որ իշխանության համար պայքարն իմաստ ունի, եթե կա պետություն, որի դեմ կատարած ցանկացած քայլ կարող է ճակատագրական լինել այս փուլում։ Նեղ խմբային շահը այս պահին առաջ տանելը չի բխում Արցախի Հանրապետության շահերից և, հետևաբար, ենթակա է դատապարտպման ու կանխարգելիչ գործողությունների»,- ասված է խմբակցության հայտարարության մեջ։

Օգոստոսի 20-ին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ոչ հստակ և հետևողական ռազմավարական դիրքորոշումը բերում է շատ լուրջ խնդիրների։ «Աանընդհատ մարդկանց սարսափի մեջ գցելով՝ հրաժարական տալիս եմ, չեմ տալիս, չգիտեմ ուր եմ գնում, չգիտենք ինչ ենք անելու, վիճակը շատ վատ է․․․այդ անհասկանալի տրամադրության փոփոխությունները և ոչ հստակ և հետևողական ռազմավարական դիրքորոշումը բերում է շատ լուրջ խնդիրների։ Մարդիկ հուսահատվում են և չեն հասկանում, թե ինչ է կատարվում»,- ասել է նա:

telegram
Tags: «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խմբակցությունԱրայիկ ՀարությունյանԱրցախի ԱԺՌուբեն Վարդանյան

Առնչվող Նորություններ

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 27-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 8-ին

08 Հունիս 2025 07:36

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հունիսի 8-ի կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 2-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 7-ին

07 Հունիս 2025 07:44

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հունիսի 7-ի կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

Եղանակը Հայաստանում և Արցախում մարտի 19-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 6-ին

06 Հունիս 2025 07:38

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հունիսի 6-ի կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

Պայքարը շարունակվում է․ ավարտվել է ամենամյա ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ

Առանցքային հարցերում հաջողության չհասնելու դեպքում կդադարեցվի քննարկումը ՀՀ կառավարության հետ. Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ

06 Հունիս 2025 00:35

Առաջիկա օրերի ընթացքում բանակցությունների արդյունքում առանցքային հարցերի շուրջ հաջողության չհասնելու պարագայում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը կդադարեցնի քննարկումները ՀՀ կառավարության հետ...

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 27-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 5-ին

05 Հունիս 2025 07:33

Հայաստանի մարզերում հունիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5...

Շահրամանյանը հարցաքննվում է թշնամուն զենք-զինամթերք հանձնելու գործի շրջանակում․ փաստաբան

Շահրամանյանը հարցաքննվում է թշնամուն զենք-զինամթերք հանձնելու գործի շրջանակում․ փաստաբան

04 Հունիս 2025 15:30

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցաքննվում է թշնամուն զենք-զինամթերք հանձնելու գործի շրջանակում՝ վկայի կարգավիճակով, լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Ռոման Երիցյանը։...

Ավելին
  • Լուրեր
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

08 Հունիս 2025 18:28
Ո՞րն է վիրավորանքի, զրպարտության հրապարակումները հեռացնելու օրինագծի նպատակը

Ո՞րն է վիրավորանքի, զրպարտության հրապարակումները հեռացնելու օրինագծի նպատակը

08 Հունիս 2025 17:30
Պարաբազկամարտի Եվրոպայի առաջնությունը հայ մարզիկները 15 մեդալ են նվաճել

Պարաբազկամարտի Եվրոպայի առաջնությունը հայ մարզիկները 15 մեդալ են նվաճել

08 Հունիս 2025 16:08
Երևանում կկայանա Symphony of Jazz համերգ

Երևանում կկայանա Symphony of Jazz համերգ

08 Հունիս 2025 15:10
Ցույցերի ֆոնին Թրամփի վարչակազմը Լոս Անջելես կուղարկի Ազգային գվարդիայի 2000 մարտիկի

Ցույցերի ֆոնին Թրամփի վարչակազմը Լոս Անջելես կուղարկի Ազգային գվարդիայի 2000 մարտիկի

08 Հունիս 2025 13:40
Աշոցքում բրուցելոզով վարակված կենդանիներ կան․ պատգամավոր

Աշոցքում բրուցելոզով վարակված կենդանիներ կան․ պատգամավոր

08 Հունիս 2025 12:15
«Ընտրակեղծիքի հիմնադիր», «պարտության սիմվոլ»․ Փաշինյանն ու Սիմոնյանը՝ Տեր-Պետրոսյանի մասին

«Ընտրակեղծիքի հիմնադիր», «պարտության սիմվոլ»․ Փաշինյանն ու Սիմոնյանը՝ Տեր-Պետրոսյանի մասին

08 Հունիս 2025 11:14
Տարադրամի փոխարժեքը մայիսի 17-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հունիսի 8-ին

08 Հունիս 2025 10:47
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 27-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 8-ին

08 Հունիս 2025 07:36
Դևիդ Բեքհեմը կարժանանա ասպետական տիտղոսի. ԶԼՄ

Դևիդ Բեքհեմը կարժանանա ասպետական տիտղոսի. ԶԼՄ

07 Հունիս 2025 23:01
Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են սկսվել միգրացիոն ծառայության ստուգումների պատճառով

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են սկսվել միգրացիոն ծառայության ստուգումների պատճառով

07 Հունիս 2025 22:27
Արձանագրվել է 45 հետցնցում․ ՆԳՆ-ն՝ երկրաշարժի հետևանքների և հետցնցումների մասին

Ծեծկռտուքի ընթացքում վայր է ընկել նկուղային հատված և մահացել․ ՆԳՆ-ն՝ Կոմիտասի պողոտայում տեղի ունեցածի մասին

07 Հունիս 2025 21:57
Կստիպենք աշխարհին լսել մեր երաժշտությունը․ Արամ Խաչատրյան

Կստիպենք աշխարհին լսել մեր երաժշտությունը․ Արամ Խաչատրյան

07 Հունիս 2025 21:02
Իտալիայում տեղի է ունեցել հանրահավաք՝ ի աջակցություն Գազայի

Իտալիայում տեղի է ունեցել հանրահավաք՝ ի աջակցություն Գազայի

07 Հունիս 2025 19:39
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար
Հասարակություն

Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

08 Հունիս 2025 18:28

Ձեզ ենք ներկայացնում հունիսի 9-ից 15-ի աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար։ Խոյ Դուք, կարծես, ամենախաղաղ տրամադրությունը չեք ունենա հանգամանքների հետ...

ԿարդալDetails
Ո՞րն է վիրավորանքի, զրպարտության հրապարակումները հեռացնելու օրինագծի նպատակը
Էքսկլյուզիվ

Ո՞րն է վիրավորանքի, զրպարտության հրապարակումները հեռացնելու օրինագծի նպատակը

08 Հունիս 2025 17:30

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ