Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել է ամրաշինական աշխատանքների մասին Բաքվի հաղորդագրությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորագրությունն այն մասին, թե իբր 11:55-ին կրակային աջակցմամբ հայկական կողմը փորձել է ամրաշինական աշխատանքներ իրականացնել, որոնք իբր խափանվել են ադրբեջանական ԶՈւ ձեռնարկած միջոցառումների արդյունքում, ամբողջովին կեղծիք և ապատեղեկատվություն է»,- ասված է հայտարարությունում:
Այսօր ժամը 11:30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը կրակ էր բացել Արցախի Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զենք։
Արցախցիների հասցեին ատելության կոչեր անելու փաստով կհարուցվի քրեական վարույթ․ փաստաբան
Արցախցիների հասցեին ազգային ատելության կոչեր հասցնելու փաստով ներկայացված հաղորդման հիման վրա դատարանը պարտավորեցրել է նախաձեռնել քրեական վարույթ, հայտնել է փաստաբան...