Ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից արձանագրվել է հրադադարի խախտման մեկ դեպք ԼՂ Մարտակերտի շրջանում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«ԼՂ Մարդակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, զոհեր և վիրավորներ չկան»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։
Հուլիսի 16-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ԼՂ Ասկերանի շրջանում ևս արձանագրվել է հրադադարի խախտման դեպք։
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 25-ին
Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 25-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...