Արցախի գլխավոր դատախազությունը մանրամասներ է հայտնել Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի դեմ հարուցված քրգործի վերաբերյալ։
Դատախազության տվյալներով՝ հուլիսի 13-ին դատարանի կողմից Վ.Բ.-ի առանձնատան խուզարկության ժամանակ «նա կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ է արտահայտել իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող ԱԱԾ մի խումբ աշխատակիցների հասցեին»։
«Այնուհետև, Վ. Բ.-ին խուզարկության կատարման վայրից հեռացնելու ժամանակ, տվյալ պահին նշված առանձնատանը գտնվող Ա. Բ.-ն, Վ. Բ.-ն և Գ. Յու.-ն կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն են գործադրել ԱԱԾ աշխատակիցների նկատմամբ, քաշքշել վերջիններիս և դիմադրություն ցույց տալու եղանակով փորձել խոչընդոտել իշխանության ներկայացուցիչների գործողություններին»,- ասված է հայտարարությունում:
Հուլիսի 13-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Արցախի քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով և 337-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) նախատեսված հանցագործության հատկանիշներով: Վիտալի Բալասանյանը կալանավորվել է, կատարվում է նախաքննություն։
Հուլիսի 13-ի երեկոյան հայտնի էր դարձել Արցախի ԱԽ նախկին քարտուղարի, ինչպես նաև նրա որդուն, եղբորը և քեռու տղային բերման ենթարկելու մասին։ Վիտալի Բալասանյանն Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի դեկտեմբերին։ 2023 թվականի հունվարին Արցախի նախագահն իր հրամանագրով ազատել էր պաշտոնից։
Արցախի ԱԺ-ն սահմանադրական փոփոխությունների նախագիծ է ընդունել՝ ապահովելու ինստիտուտների շարունակականությունը
Արցախի Ազգային ժողովն այսօրվա նիստում ընդունել է սահմանադրական փոփոխությունների նախագիծ, Armenia Today-ին հայտնել է Արցախի Հանրապետության պատգամավոր Դավիթ Գալստյանը։ Նա...