Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնել է Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ Բաքվի հրետակոծության մասին։ Հայկական կողմը կորուստներ չի կրել, հավելել են նախարարությունից։
«Հունիսի 18-ին՝ ժամը 09:30-ից մինչև հունիսի 19-ը՝ ժամը 01:08-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ»,- ասված է Արցախի ՊՆ հաղորդագրության մեջ։
Հունիսի 19-ին՝ ժամը 09:15-ի դրությամբ, շփման գծում իրադրությունը հարաբերական կայուն է։
Ավելի վաղ Արցախի ռազմական գերատեսչությունը հայտնել էր, որ ադրբեջանցի զինվորականները կրակել են Մաճկալաշեն և Ճարտար գյուղերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող արցախցիների վրա։ Հայկական կողմը կորուստներ չի կրել, հավելել են նախարարությունից։
Արցախի Մարտակերտի շրջանում բռնկված հրդեհը մարել չի հաջողվում
Օկուպացված Արցախի Մարտակերտի շրջանում հուլիսի 22-ին բռնկված խոշոր հրդեհը դեռևս մարել չի հաջողվում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ...