Արցախի ներկայիս նախագահ Արայիկ Հարությունյանը, հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին ղեկավար Սամվել Բաբայանը և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը սկսել են հավաքել իրենց քաղաքական միավորումները, գրում է «Ժողովուրդ» թերթը։
«Մեր տեղեկություններով՝ վերջիններս գրեթե ամենօրյա ռեժիմով հանդիպումներ են ունենում տարբեր քաղաքական ուժերի, քաղաքացիների հետ, այլ կերպ ասած՝ փորձում են իրենց դիրքերն ամրացնել ու ամուր հենարան ստեղծել իրենց համար Արցախում»,- գրում է թերթը:
Այս առումով, ըստ թերթի, ամենաակտիվը Բաբայանն է։ Որոշ ժամանակ առաջ նա նույնիսկ կոչ է արել քաղաքացիներին դուրս գալ փողոց։ Նա Արցախում ինչ-որ պաշտոն ստանալու անդիմադրելի ցանկություն ունի։
«Սակայն, ինչպես մեզ վստահեցրին, Արցախում Սամվել Բաբայանի նկրտումներին այդքան էլ լուրջ չեն վերաբերվում»,- գրում է «Ժողովուրդը»՝ չմանրամասնելով, թե խմբագրությունն ումից է «հավաստիացումներ» ստացել։ Թերթը հավանական չի համարում, որ Արայիկ Հարությունյանը նրան որևէ պաշտոնի նորից կնշանակի:
«Պետք էր պայքարել մինչև վերջ» և «Դուք նսեմացնում եք հերոսական պայքարը». հակասություն ՀՀ ԱԺ նախագահի և Արցախի նախագահի միջև
Պետք էր մնալ Արցախում և պայքարել մինչև վերջ․ Ալեն Սիմոնյան Փետրվարի 11-ին ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ արցախահայությունը...