• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
25 Մայիս 2025 08:49
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

«Արցախն ինձ համար կարմիր գիծ է». Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը RTVI-ին

Արցախ, Քաղաքականություն,
26 Նոյեմբեր 2022 18:53
ShareShareShare
«Արցախն ինձ համար կարմիր գիծ է». Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը RTVI-ին
telegram

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը RTVI հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է Արցախ մեկնելու որոշման, Արցածի Հանրապետության պետնախարար նշանակվելու, կառավարությունում վերադասավորումների, Արցախի կառավարության գործունեության բարեփոխման ծրագրերի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերությունների մասին:

Արցախի հարցի վրա ուշադրություն հրավիրելու և Ադրբեջանում հայատյացության մասին

Արցախի պետնախարարը հիշեցրել է, որ սա իր նոր կարգավիճակով առաջին զրույցը չէ ռուսական լրատվամիջոցների հետ։ Ավելի վաղ նա հարցազրույց էր տվել Իլյա Դորոնովին՝ РБК-ի համար, որը, սակայն, չէր հրապարակվել լրագրողի նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքների պատճառով։

«Այնպիսի ագրեսիվ միջավայրում, այնպիսի կոշտ դիմակայության և այնպիսի հայատյացության մեջ, որ նույնիսկ տեսակետ արտահայտելն անհնար է, և ռուս լրագրողը հարձակման է ենթարկվում։ Սա աղաղակող փաստ է, որ թույլ չտանք այսօրվա աշխարհում խոսել շատ կարևոր բաների մասին, այդ թվում՝ ինչպես ենք կառուցելու աշխարհը»,- աել է Վարդանյանը։

Նա նշել է, որ այժմ ավելի լավ և ավելի խորն է հասկանում, թե ադրբեջանական հասարակության մեջ որքանով է անհանդուրժողականությունն այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է Արցախում։

Նա խոսել է իր նշանակումից հետո Ղարաբաղյան հարցի վրա ուշադրություն հրավիրելու կարևորության մասին

«Ես ուրախ եմ, որ արել եմ այդ քայլը, որովհետև իմ գալով Արցախի թեման, որն Ադրբեջանի համար իդեալական կլիներ, որ բոլորը մոռանային, ավելի արդիական է դարձել, օրակարգային։ Այս առումով ուրախ եմ, որ Արցախը և այն ամենը, ինչ տեղի է ունենում Արցախում, քննարկման թեմա է դառնում և՛ ռուսական, և՛ հայկական, և՛ ադրբեջանական, և՛ համաշխարհային մամուլում»,- ընդգծել է Վարդանյանը։

Արցախի կառավարությունում վերադասավորումների պատճառները

Վարդանյանը տեղեկացրել է, որ ինքը պայմանավորվածություն ունի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, որ հնարավորություն կա բարեփոխելու կառավարության ողջ կառուցվածքը: Այս համատեքստում նա նշել է երկու պատճառ. առաջինը՝ պատերազմից հետո որոշակի փուլ ավարտվեց, պետք էր հնարավորինս արագ դադարեցնել խուճապային տրամադրությունները, այնպես անել, որ մարդիկ մնան Արցախում։ «Այդ իմաստով այն կառավարությունը, որն աշխատում էր, եկել ու աշխատել է հենց հիմքերից»,- ընդգծել է Վարդանյանը։

Երկրորդ պատճառը, ըստ Վարդանյանի, միասնական թիմ ձևավորելու անհրաժեշտությունն է։ «Կառավարությունը ձևավորվել է կոալիցիոն սկզբունքով, կառավարության անդամները կազմված են եղել տարբեր կուսակցություններից, տարբեր շարժումներից, և որպես միասնական կոլեկտիվ չի աշխատել»,- ասել է նա։

Այժմ Արցախի ղեկավարության առջև կանգնած է կառուցվածքային բարեփոխումների խնդիր, որտեղ պահանջվում է միասնական թիմային մոտեցում, ընդգծել է պետնախարարը։

«Ես թիմ ունեմ, այնտեղ ընդգրկված են երկու նախկին պետնախարարներ, Կրթության և մշակույթի նախկին նախարար, Հայաստանի սոցիալական ապահովության նախկին նախարար, մարդիկ, որոնք ունեն պետական կառավարման փորձ»,- նշել է Վարդանյանը։

Արցախ տեղափոխվելու որոշման և հանրապետության զարգացման ծրագրերի մասին

Մեկնաբանելով իր՝ Արցախ տեղափոխվելու արձագանքը, Վարդանյանն ընդգծել է, որ որոշումը կայացրել է ինքնուրույն՝ առանց որևէ մեկի հրահանգի։

«Իմ մասին վարկածների քանակն այնքան մեծ է, որ ես արդեն ոչ մի բանից չեմ զարմանում։ Ես բիզնես եմ ունեցել Ռուսաստանում, Անգլիայում, Ամերիկայում, Կիպրոսում, Ուկրաինայում, Ղազախստանում։ Հիմա, երբ գրել եմ իմ հայտարարագրերը, որ ստիպված եմ եղել դուրս գալ մեծ թվով կազմակերպություններից՝ տասնյակ, ավելի քան 50, դուրս եմ եկել տնօրենների խորհրդի կազմից և, հասկանալի է, միշտ գլոբալ բիզնես եմ ունեցել»,- նշել է նա։

Պատասխանելով այն հարցին, որ իրեն Արցախ են ուղարկել Մոսկվայից, Վարդանյանն ասել է, որ «լավ չի պատկերացնում, թե ինչպես է նորմալ ու բանական մարդը, որը գոնե մի քիչ մտածում ու հասկանում է, կարող է համարել, որ կա մեխանիզմ, որով ինչ-որ մեկին կանչում են ու ասում. «Դու վաղը կգնաս այնտեղ, և կանես այս և այս գործերը»։

Նա ընդգծել է, որ դա եղել է իր և իր ընտանիքի որոշումը։

«Դա իմ որոշումն էր։ Որոշում, որը, իհարկե, հնչեցրել եմ և ասել։ Խոսել եմ մարդկանց հետ, որոնք, այդ թվում, աշխատում են ռուսական պետության համար, որպեսզի բացատրեն իրենց դիրքորոշումը, այն հրապարակային դարձնեն, բայց ոչ ավելին։ Սա ևս մեկ անգամ Ռուբեն Վարդանյանի և նրա ընտանիքի դիրքորոշումն է։ Իսկ պատկերացնել, որ ինչ-որ մեկը կարող է ինձ ստիպել դա անել, անհնար է»,- ընդգծել է Վարդանյանը։

Նա պատմել է, որ Արցախի կառավարության գործունեության բարեփոխման ողջ ծրագրի հիմքում ընկած են երեք հիմնական ուղղություններ՝ Արցախի կարգավիճակի հարցը, նրա անվտանգությունն ու հանրապետության սոցիալ-տնտեսական ու մշակութային զարգացումը, որը նորմալ կյանք կապահովի հանրապետության 120 հազարանոց բնակչության համար։

Ինչ վերաբերում է կարգավիճակին, ապա խոսքը վերաբերում է Արցախի դիրքավորմանը միջազգային տարածքում ինչպես իրավական, այնպես էլ ոչ իրավական դաշտում, այն մասին, որ Արցախը սուբյեկտ է, որը պետք է մասնակցի իր ապագայի վերաբերյալ որոշումների կայացմանը, ասել է Վարդանյանը։

«Կառավարությունը պատրաստվում է իրականացնել մոտ 15 բարեփոխում, որոնք վերաբերում են գրեթե բոլոր ոլորտներին՝ ռազմականից մինչև տնտեսական։ Մենք կառուցում ենք առաջնահերթությունների կասկադային համակարգ, բոլոր բարեփոխումները համակարգելու է միասնական կենտրոնը։ Հասարակությունը նույնպես պետք է ներգրավված լինի այս գործընթացում, մարդիկ պետք է զգան, որ իրենք էլ կարող են ազդել այդ գործընթացների վրա և իրենց բաժին պատասխանատվությունը կրել կայացվող որոշումների համար»,- ասել է պետնախարարը։

Նա նշել է, որ Արցախում կյանքը բնականոն հունի մեջ է մտնում՝ չնայած անկլավային բարդ իրավիճակին և ադրբեջանական զինուժի կողմից անընդհատ գնդակոծություններին, որոնք խոչընդոտում են գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը: «Արցախցիները հավատում են իրենց ապագային, իրենց երկրի ապագային։ Պարզապես ապշում ես նրանց ոգու ամրությունից, և պատահական չէ, որ Արցախը Խորհրդային Միության չորս մարշալ և խորհրդային բանակի 28 գեներալ է տվել»,- նշել է Վարդանյանը։

Գյուղատնտեսությունը, պետնախարարի խոսքով, երկրի տնտեսության առաջատար ճյուղն է, որը հարուստ է պարարտ հողով, չնայած նրան, որ զգալի տարածքներ 44-օրյա պատերազմի արդյունքում անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ:

«Ակտիվ տեմպերով զարգանում է շինարարության ոլորտը, այսօր Արցախում բազմաթիվ տներ են կառուցվում Հադրութից և Շուշիից տեղահանվածների համար։ Բացի այդ, Արցախում այսօր իրականացվում են բազմաթիվ հետաքրքիր նախագծեր, այդ թվում՝ ՏՏ և զբոսաշրջության ոլորտներում»,- ասել է Վարդանյանը։ Հեռանկարային ուղղությունների թվում նա նշել է վերամշակող արդյունաբերությունը, այդ թվում՝ գյուղմթերքի վերամշակումը։

Պետնախարարն Արցախն անվանել է իդեալական տարբերակ ռուս ռելոկանտների համար, այդ թվում՝ ՏՏ ոլորտի մասնագետների, բայց միայն այն բանից հետո, երբ երկարաժամկետ հեռանկարում կլուծվեն անվտանգության և կարգավիճակի հարցերը։

Վարդանյանը չի համաձայնել այն դիտարկմանը, թե Արցախի պետբյուջեն 90 տոկոսով բաղկացած է Հայաստանի սուբսիդիաներից։ «Ոչ, դա ճիշտ չէ։ Արցախը բավականին լավ սեփական բյուջե ունի, այլ բան է, որ կան կորցրած տարածքների թեմաներ, մարդիկ փոխհատուցում են ստանում մեծ քանակությամբ կորցրած հողերի և բիզնեսների համար, և դա ծրագրի այն մասն է, որը հատկացրել է հայկական կառավարությունը, և դա ուղղակի անցնում է Արցախի բյուջեով։ Իրականում, գործնականում մենք գտնվում ենք մի ռեժիմում, որտեղ արցախցի հարկատուների՝ հարկերի հավաքագրումից ստացված եկամուտները, այլ եկամուտները թույլ են տալիս մեծ թվով ծրագրեր իրականացնել։ Ուղղակի ես իրավունք չունեմ տոկոսը բացահայտելու, բայց դա ճիշտ չէ, ոչ թե 90 տոկոսը, շատ ավելի քիչ»,- ասել է Վարդանյանը։

Վարչապետ Փաշինյանի հետ հարաբերությունների մասին

Վարդանյանը պատմել է, որ առաջին անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել է 2018 թվականին՝ «Թավշյա հեղափոխությունից» հետո։

«Ես նրան ասացի, որ կա միակ թեման, որն ինձ հուզում է, որի համար ես պատրաստ եմ փոխել իմ կենսակերպը, դա Արցախն է։ Ես նրան բացահայտ ասել եմ, որ երբեք չեմ միջամտել նախորդ նախագահների քաղաքական գործունեությանը, հիմա էլ չեմ պատրաստվում, բայց Արցախն ինձ համար կարմիր գիծ է», – պատմել է Վարդանյանը։

Վարդանյանն ընդգծել է, որ անթույլատրելի է համարում, որ հայկական վերնախավը պարզապես նայի, թե ինչ է կատարվում Արցախի հետ և ոչինչ չանի։

Պետնախարարը նշել է, որ իր հարաբերությունները ՀՀ գործող վարչապետի հետ «աշխատանքային» են։ «Մենք ունեցել ենք աշխատանքային հանդիպում, որտեղ քննարկել ենք աշխատանքային հարցեր, ունենք բազմաթիվ մարտահրավերներ, շատ խնդիրներ»,- ասել է Վարդանյանը:

Պատասխանելով Արցախի նկատմամբ պահանջների նշաձողի իջեցման մասին հարցին՝ Վարդանյանը հիշեցրել է, որ Արցախն ինքնորոշվել է առանց Հայաստանի, ավելին՝ Լեռնային Ղարաբաղն անջատվել է և Ադրբեջանի կազմից դուրս եկել դեռ ԽՍՀՄ-ի օրոք։

«Այդ իմաստով իսկապես դուալիզմ կար այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, որը եղել է Ադրբեջանի կազմում, դուրս է եկել Ադրբեջանական ԽՍՀ կազմից մինչև Խորհրդային Միության փլուզումը։ Եվ 1994 թվականից հետո Ղարաբաղի ղեկավարությունը մաս էր կազմում այն հակամարտության, որը քննարկվում էր, կողմերից մեկն էր, որը ներկայացնում էր հենց Լեռնային Ղարաբաղում բնակվող մարդկանց շահերը։ Այնուհետև Ղարաբաղի նախագահը դարձավ Հայաստանի վարչապետ, և Հայաստանն սկսեց ներկայացնել նաև արցախյան կողմի շահերը»,- նշել է պետնախարարը։

Նա ընդգծել է, որ այժմ իրավիճակը փոխվել է, և «մենք կրկին վերադարձել ենք նրան, որ Արցախի և արցախցիների ճակատագիրը պետք է որոշեն այն մարդիկ, ովքեր ապրում են Արցախում, ովքեր կառավարում են Արցախի պետությունը»։

Ռուս խաղաղապահների մանդատի երկարաձգման և Արցախի կարգավիճակի մասին

Վարդանյանը նշել է, որ պետք է լուծել ռուս խաղաղապահների մանդատի երկարաձգման, նրանց թվի ավելացման և նրանց կարգավիճակի ավելի հստակ սահմանման հարցը։ Ամենաճիշտ որոշումը Վարդանյանը համարել է ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի միջազգային մանդատով օժտելը։ Եվ այդ հարցերը պետք է լուծել հնարավորինս արագ, քանի որ ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման առաջին ժամկետի լրանալուն մնացել է ընդամենը 2,5 տարի, ընդգծել է պետնախարարը։

Վարդանյանը նշել է, որ Արցախի հարցը պետք է լուծվի առանձին բանակցությունների ռեժիմով՝ միջազգային միջնորդների մասնակցությամբ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը, իհարկե, կապված է Արցախյան թեմատիկայի հետ, բայց դա առանձին թեմա է, նշել է նա։

Վարդանյանը նաև մեկնաբանել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ՝ առանց Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջի: «Դա բարդ թեմա է։ Չեմ կարծում, որ Հայաստանի նախագահը կարող է խոսել 10 միլիոնանոց հայկական սփյուռքի անունից»,- ասել է նա։

Արցախը Հայաստանին միացնելու մասին

Ըստ Վարդանյանի՝ դա բարդ հարց է, կա հիմնարար խնդիր ազգի ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության և 21-րդ դարի պայմաններում սեփական պետություն ստեղծելու միջև։

«Սա այն մարտահրավերներից մեկն է, որը, ցավոք, հանգեցրել է մեծ թվով հակամարտությունների։ Հենց այնպես միանալ և դառնալ Հայաստանի գավառներից մեկը՝ դա անհնար է։ Երբեք արցախցիները չէին համաձայնի, ուղղակի Հայաստանի մաս չէին դառնա։ Դա բարդ կառուցվածք է, Հայաստանի և Արցախի հարաբերությունները պետք է ճիշտ կառուցված լինեն»,- ասել է նա։

Ռուբեն Վարդանյանն Արցախի պետնախարար է նշանակվել նոյեմբերի 4-ին։ Վարդանյանը սեպտեմբերի 1-ին հայտարարել էր Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու և Արցախ տեղափոխվելու որոշման մասին։ Նա հայտնել էր, որ տեղափոխվելուց հետո ռուսական բոլոր ակտիվները կփոխանցի գործընկերներին և ընտանեկան հիմնադրամին։ Վարդանյանը նաև հայտարարել էր Արցախի անվտանգության և զարգացման ճակատ ստեղծելու ծրագրերի մասին։

telegram
Tags: ԱդրբեջանԱրցախՆիկոլ ՓաշինյանՌուբեն Վարդանյան

Առնչվող Նորություններ

Եղանակը Հայաստանում և Արցախում ապրիլի 20-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 25-ին

25 Մայիս 2025 07:33

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում մայիսի 25-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...

Ինչո՞ւ է Ստեփանակերտում ադրբեջանական ֆորումի մասնակցած անձը հրավիրվել ՀՀ․ մի շարք գործիչներ՝ ԱԳՆ-ին

Ինչո՞ւ է Ստեփանակերտում ադրբեջանական ֆորումի մասնակցած անձը հրավիրվել ՀՀ․ մի շարք գործիչներ՝ ԱԳՆ-ին

24 Մայիս 2025 22:24

Մի խումբ իրավապաշտպաններ և քաղհասարակության ներկայացուցիչներ դատապարտել են ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպվող Yerevan Dialogue համաժողովի շրջանակում Կրեգ Օլիֆանտի...

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն զգուշացրել է ԱՄՆ-ում նախատեսված ժամկետից երկար մնալու հետևանքների մասին

Ծննդաբերելու նպատակով ԱՄՆ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել․դեսպանատուն

24 Մայիս 2025 21:41

Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել, հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։ «Ձեր զբոսաշրջային վիզան չի թույլատրվում օգտագործել...

Օկուպացված Արցախի Մարտունի քաղաքում ոչնչացվել է Նժդեհի հուշարձանը

Օկուպացված Արցախի Մարտունի քաղաքում ոչնչացվել է Նժդեհի հուշարձանը

24 Մայիս 2025 17:00

Օկուպացված Արցախի Մարտունի քաղաքում ոչնչացվել է հայ պետական և ռազմական գործիչ, ազգային հերոս Գարեգին Նժդեհի հուշարձանը, ահազանգել է Արցախի մշակութային...

ՀՀ ԱԳՆ-ն կանցկացնի «Երևանյան երկխոսություն» միջազգային երկրորդ համաժողովը

ՀՀ ԱԳՆ-ն կանցկացնի «Երևանյան երկխոսություն» միջազգային երկրորդ համաժողովը

24 Մայիս 2025 13:25

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մայիսի 26-27-ը կանցկացնի «Երևանյան երկխոսություն» միջազգային երկրորդ համաժողովը, որը կմիավորի օտարերկրյա քաղաքական գործիչների, ինչպես նաև գիտական...

Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան

ԶԼՄ-ն հայտնել է Քոչարյանի մոսկովյան այցի մանրամասները

24 Մայիս 2025 12:19

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարճատև այց է կատարել Մոսկվա, թեև 1-2 ամիս առաջ էր այնտեղ, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը։...

Ավելին
  • Լուրեր
Եղանակը Հայաստանում և Արցախում ապրիլի 20-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 25-ին

25 Մայիս 2025 07:33
Կաննի La Cinef-ում Միրզոյանի «Ձմեռն անվերջ» անիմացիոն ֆիլմը մրցանակ է շահել

Կաննի La Cinef-ում Միրզոյանի «Ձմեռն անվերջ» անիմացիոն ֆիլմը մրցանակ է շահել

24 Մայիս 2025 23:50
«Պարզ պատահականություն» ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակին

«Պարզ պատահականություն» ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակին

24 Մայիս 2025 23:25
Ինչո՞ւ է Ստեփանակերտում ադրբեջանական ֆորումի մասնակցած անձը հրավիրվել ՀՀ․ մի շարք գործիչներ՝ ԱԳՆ-ին

Ինչո՞ւ է Ստեփանակերտում ադրբեջանական ֆորումի մասնակցած անձը հրավիրվել ՀՀ․ մի շարք գործիչներ՝ ԱԳՆ-ին

24 Մայիս 2025 22:24
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն զգուշացրել է ԱՄՆ-ում նախատեսված ժամկետից երկար մնալու հետևանքների մասին

Ծննդաբերելու նպատակով ԱՄՆ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել․դեսպանատուն

24 Մայիս 2025 21:41
Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդար»-ի կազմում դարձել է Ռուսաստանի չեմպիոն

Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդար»-ի կազմում դարձել է Ռուսաստանի չեմպիոն

24 Մայիս 2025 20:32
Էրդողանը հայտնել Է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման կարևորության մասին

Էրդողանը հայտնել Է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման կարևորության մասին

24 Մայիս 2025 19:45
ՔԿ-ն ավագանու անդամի կնոջ մեքենան հրկիզելու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնել

Ծաղկաձորում քառանիվի կողաշրջման դեպքի առթիվ 1 անձ է ձերբակալվել․ ՔԿ

24 Մայիս 2025 19:21
Պենտագոնը հեռացրել է ԱՄՆ զորավարժություններին ՀՀ մասնակցության մասին տեղեկատվությունը

ԱՄՆ պաշտպանության նախարարը սահմանափակել է լրագրողների մուտքը Պենտագոն

24 Մայիս 2025 18:20
Կաննի կինոփառատոնի ժամանակ հոսանքն անջատվել է

Կաննի կինոփառատոնի ժամանակ հոսանքն անջատվել է

24 Մայիս 2025 17:19
Օկուպացված Արցախի Մարտունի քաղաքում ոչնչացվել է Նժդեհի հուշարձանը

Օկուպացված Արցախի Մարտունի քաղաքում ոչնչացվել է Նժդեհի հուշարձանը

24 Մայիս 2025 17:00
Ծաղկաձորում քառանիվի վթարի հետևանքով զոհերը շրջանավարտներ չեն. ՆԳՆ

Ծաղկաձորում քառանիվի վթարի հետևանքով զոհերը շրջանավարտներ չեն. ՆԳՆ

24 Մայիս 2025 16:37
Ֆրանսիական դատարանն արգելել է Դուրովին դուրս գալ երկրից՝ մասնակցելու Օսլոյի Ազատության ֆորումին

Ֆրանսիական դատարանն արգելել է Դուրովին դուրս գալ երկրից՝ մասնակցելու Օսլոյի Ազատության ֆորումին

24 Մայիս 2025 16:06
Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի «կարմիր գծերի» մասով դատարանի կայացրած որոշումը

Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի «կարմիր գծերի» մասով դատարանի կայացրած որոշումը

24 Մայիս 2025 15:31
Իրանը ներկայացրել է առաջին օդային տաքսին

Իրանը ներկայացրել է առաջին օդային տաքսին

24 Մայիս 2025 15:16
ԱՄՆ-ն սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացը

ԱՄՆ-ն սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացը

24 Մայիս 2025 14:57

Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը Շարժայում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի առաջատարների թվում է

24 Մայիս 2025 14:30
Միսաք և Մելինե Մանուշյանների անվան ֆրանսիական դպրոցում տեղի են ունեցել Հայաստանին նվիրված միջոցառումներ

Միսաք և Մելինե Մանուշյանների անվան ֆրանսիական դպրոցում տեղի են ունեցել Հայաստանին նվիրված միջոցառումներ

24 Մայիս 2025 13:59
ՀՀ ԱԳՆ-ն կանցկացնի «Երևանյան երկխոսություն» միջազգային երկրորդ համաժողովը

ՀՀ ԱԳՆ-ն կանցկացնի «Երևանյան երկխոսություն» միջազգային երկրորդ համաժողովը

24 Մայիս 2025 13:25
ՔԿ-ից 590 000 դոլարի հափշտակությունը մանրակրկիտ պլանավորված էր․ գումարի մեծ մասը հայտնաբերվել է

ՔԿ-ից 590 000 դոլարի հափշտակությունը մանրակրկիտ պլանավորված էր․ գումարի մեծ մասը հայտնաբերվել է

24 Մայիս 2025 12:52
Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան

ԶԼՄ-ն հայտնել է Քոչարյանի մոսկովյան այցի մանրամասները

24 Մայիս 2025 12:19

Մարմարիկ գետում հայտնաբերվել է մայիսի 4-ից որոնվող երեխայի դին․ ՆԳՆ

24 Մայիս 2025 11:31
«Քաղաքական նպատակ ունի». փաստաբանը՝ Վանեցյանի անվտանգության աշխատակիցների ձերբակալության մասին

Արթուր Վանեցյանին կարող են առաջադրել վարչապետի թեկնածու՝ Փաշինյանի իմփիչմենթի գործընթացով․ ԶԼՄ

24 Մայիս 2025 11:06
Իշխանությունները կրկին կխոշորացնեն Վաղարշապատի համայնքն ու մարզպետին կնշանակեն քաղաքապետ․ ԶԼՄ

Իշխանությունները կրկին կխոշորացնեն Վաղարշապատի համայնքն ու մարզպետին կնշանակեն քաղաքապետ․ ԶԼՄ

24 Մայիս 2025 10:19
Տարադրամի փոխարժեքը մայիսի 17-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը մայիսի 24-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

24 Մայիս 2025 09:43
Եղանակը Հայաստանում և Արցախում ապրիլի 20-ին
Արցախ

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 25-ին

25 Մայիս 2025 07:33

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում մայիսի 25-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...

ԿարդալDetails
Կաննի La Cinef-ում Միրզոյանի «Ձմեռն անվերջ» անիմացիոն ֆիլմը մրցանակ է շահել
Մշակույթ

Կաննի La Cinef-ում Միրզոյանի «Ձմեռն անվերջ» անիմացիոն ֆիլմը մրցանակ է շահել

24 Մայիս 2025 23:50

Ռեժիսոր Նատալյա Միրզոյանի «Ձմեռն անվերջ» անիմացիոն ֆիլմը Կաննի 78-րդ միջազգային կինոփառատոնի La Cinef պաշտոնական մրցութային ծրագրում գրավել է երրորդ մրցանակը,...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ