Հրապարակվել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի hուլիսի 20-ի նամակը՝ ուղղված ՄԱԿ Գլխավոր քարտուղարին և ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահին, որում անդրադարձ է կատարված Ադրբեջանի կողմից ՄԱԿ կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումին ներկայացված երրորդ կամավոր վերանայման փաստաթղթին։ Այս մասին հայտնում են ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից։
Նամակում ընդգծվում է, որ Ադրբեջանը հերթական անգամ շահարկում է ՄԱԿ-ի շրջանակներում զեկույց ներկայացնելու գործընթացը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու նպատակով։ Ներկայացվում են 2020թ. աշնանը սանձազերծած ադրբեջանական ագրեսիայի ծանր հումանիտար և բնապահպանական հետևանքները և անդրադարձ է կատարվում Ադրբեջանի հանցավոր գործողություններից միջազգային հանրության ուշադրությունը շեղելու նպատակով կիրառվող ադրբեջանական գործելակերպին։
ՌԴ-ում ձերբակալվել է Եկատերինբուրգի ադրբեջանական համայնքի ղեկավարը
Սվերդլովսկի «Ադրբեջան-Ուրալ» տարածաշրջանային հասարակական ազգային-մշակութային կազմակերպության նախագահ Շահին Շիխլինսկին ձերբակալվել է, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններին: Համայնքի փոխնախագահ...