Ամեն տարի հունվարի 28-ին ընդառաջ Քաշաթաղի շրջվարչակզմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը կազմակերպում է «Նվեր իմ զինվորին» ակցիան։ Այս տարի ևս հայտարարվեց բարի ավանդույթ դարձած ակցիան։
Ինչպես տեղեկացնում են ԱՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմից, այս տարվա արձագանքները գերազանցել են սպասելի արդյունքները։ Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ մասնակիցները և՛ դպրոցականներ են, և՛ բնակիչներ։ Արկղերի մեջ փաթեթավորված նվերները և նամակները հունվարի 28-ին կհասնեն սահմանին կանգնած մեր զինվորներին։
Հավելենք, որ Արցախի դպրոցներում արդեն ավանդույթ է դարձել տարբեր տոների առթիվ զինվորներին նվերներ ուղարկելը:
Շուշին եղել է, կա և լինելու է հայկական. Արցախի պահպանության կոմիտե
Շուշին եղել է, կա և լինելու է հայկական, ասված է Արցախի պահպանության կոմիտեի հայտարարության մեջ: «1992 թվականի այս օրը հայ...