ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի նոր որոշում է ստորագրել, որոնցից մեկով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կգործուղվի Արցախի Հանրապետություն: Նա այնտեղ կգտնվի փետրվարի 18-19-ը ներառյալ, կհանդիպի Արցախի նախագահի, արդարադատության նախարարի և այլ պաշտոնատար անձանց հետ: Վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Բադասյանը Հայաստանի Հանրապետության վարչապետին կներկայացնի Արցախի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Ադրբեջանը ցանկացած հնարավորության դեպքում ձգտում է վարկաբեկել Ռուսաստանի դիրքորոշումը․ Զատուլին
Պետդումայի պատգամավոր և ԱՊՀ ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը մեկնաբանել է Ադրբեջանի հակառուսական հռետորաբանության աճը: «Սվոբոդնայա Պրեսա» հրատարակչությանը տված հարցազրույցում նա...