Այս պահին դեռևս շարունակվող մամլո ասուլիսին ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննսիյանը հայտնեց, որ Արցախի սահմանին ամբողջ գիշեր ընթացել են համառ մարտեր։ Հակառակորդը զրահատեխնիկայի, ԱԹՍ֊ների, հրետանու հուժկու կրակի տակ փորձել է նորից հարձակուներ իրականացնել հատկապես հյուսիսային և հարավային ուղղությունններով։
«Կրելով մեծ կորուստներ՝ մոտ 60 զինծառայող, զգալի թվով զրհատեխնիկա, թշնամին հետ է շպրտվել։ Այս պահին դեռ մարտերը շարունակվում են»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։
ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ դեռ երեկ ՀՀ տարածքը ենթարկվել էր Ադրբեջանի ԶՈւ գործողություններին, հատկապես այսօր Վարդենիսի ուղղությամբ ադրբեջանական ԱԹՍ֊ները և օդուժը հարված են հասցրել։
ԱԹՍ֊ները հարված են հասցրել նաև խաղաղ բնակիչներին, րոպեներ առաջ նյութ են հրապարակել, թե ինչպես է այրվում քաղաքացիական ավտոբուսը։