ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 3-ին աշխատանքային այցով կմեկնի Արցախի Հանրապետություն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Նախատեսված են ԱԳ նախարարի հանդիպումները Արցախի նախագահի, ԱԺ նախագահի և ԱԳ նախարարի հետ: Նախարար Մնացականյանին ընդունելու է նաև Արցախի թեմի առաջնորդ Պարգև արք. Մարտիրոսյանը: