Թեհրանում մայիսի 21-ին մահապատժի է ենթարկվել 2023-ի հունվարի 27-ին Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած Յասին Հուսեյնզադեին, հայտնել է ISNA գործակալությունը։
Հարձակումը կանխելիս զոհվել էր դեսպանատան պահպանության ծառայության պետ Օրհան Ասկերովը, երկու աշխատակից վիրավորվել էր:
Հարձակվողն իր գործողությունները բացատրել էր նրանով, որ իր կինը մի քանի ամիս առաջ մտել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատուն և տուն չի վերադարձել։ Նրա խոսքով՝ աշխատակիցները հրաժարվել էին կնոջ վերաբերյալ որևէ տեղեկություն տրամադրել՝ դեսպանատան իր դիմումներին ի պատասխան։