Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են միասնական բանակ ձևավորել, հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար, նախկին Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
«Մենք մեկ ազգ ենք և մեկ բանակ։ Միասնական բանակ ստեղծելու գործընթացը ներկայումս շարունակվում է։ Ադրբեջանն ու Թուրքիան պետք է համատեղ աշխատեն պաշտպանության ոլորտում։ Դրա պայմանը համատեղ զորավարժություններն են»,- Աքարի խոսքերն են մեջբերում ադրբեջանական լրատվամիջոցները։
2023 թվականի փետրվարին լրատվամիջոցները հայտնել էին 2020-ի 44-օրյա պատերազմում Ադրբեջանի կողմից թուրք զինվորականների մասնակցության մասին։ Արցախյան երկրորդ պատերազմից ի վեր՝ երկու երկրների բանակները պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացրել, Բաքուն հայտարարել էր Ադրբեջանի զինված ուժերը թուրքական մոդելով բարեփոխելու մտադրության մասին։
2021 թվականի սեպտեմբերին հաղորդվել էր, որ Բաքվում ստեղծվել է հատուկ հրամանատարական խումբ՝ Ադրբեջանում Թուրքիայի ԶՈւ-ն ներկայացնելու համար։ 2022թ. դեկտեմբերին հայտնի էր դարձել, որ Թուրքիայի զինված ուժերի գեներալ-գնդապետ Բախտիյար Էրսայը նշանակվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդական։