Թուրքիա-Հայաստան սահմանին՝ Իգդիրում, ապօրինի ճանապարհով սահմանը հատել փորձած չորս ընկերներից մեկը՝ 28 տարեկան Իսմայիլ Ադիրն անհետացել է, գրում է Ermenihaber-ը՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։
Նշվում է, որ ընկերների հաղորդումից հետո դեպքի վայր են մեկնել թուրքական ժանդարմերիայի ու «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) ստորաբաժանումները:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ երիտասարդին որոնում են, կասկածներ կան, որ սահմանն անցնելիս նա ընկել է Արաքս գետը։