Ադրբեջանում երկու զինծառայող է մահացել, հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին ու ԱԻՆ-ին։
Նշվում է, որ հայտնաբերվել են զինծառայողներ Ալի Իմանովի և Ռուսլան Գամիդովի մարմինները, որոնք մառախլապատ եղանակին հայտնվել էին ձնահյուսի տակ՝ իրենց հերթապահ կետից վերադառնալիս։ Նրանք կորել էին մարտի 19-ին։