Իրանի խորհրդարանը իմփիչմենթի է ենթարկել էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Աբդոլնասեր Հեմմաթիին, հայտնել է ՏԱՍՍ-ը: Նիստին մասնակցած 273 խորհրդարանականներից 182-ը կողմ են քվեարկել նախարարին պաշտոնանկ անելու օգտին։
Ի պաշտպանություն Հեմմաթիի խորհրդարանի նիստում հանդես գալիս Իրանի նախագահ Մասուդ Փեզեշիքանը խոստովանել է, որ երկիրը կանգնած է տնտեսական խնդիրների առաջ, սակայն ասել է, որ ոչ ոք մեղավոր չէ, հաղորդել է IRNA-ն։
«Մի մարդ կարո՞ղ է ինքնուրույն որոշումներ կայացնել, տնտեսական միջոցառումներ իրականացնել, հետո բոլոր սխալների մեջ մեղադրենք նրան ու ասենք, որ եթե գնա, խնդիրները կլուծվեն», – նախագահի խոսքը մեջբերել է գործակալությունը։ Նա ընդգծել է, որ մեղադրելու խաղ խաղալը չի օգնի լուծել խնդիրները։ Խորհրդարանը Հեմմաթիի դեմ իմփիչմենթի գործընթացը սկսել է փետրվարի 19-ին։
ՏԱՍՍ-ը նշել է, որ այս քայլի հիմնական պատճառը, ինչպես նշվում է, ազգային արժույթի շուկայական փոխարժեքի ռեկորդային անկումն է։ Կենտրոնական բանկի պաշտոնական փոխարժեքը 1 դոլարի դիմաց 670 հազար իրանական ռիալ է, փետրվարի 19-ի դրությամբ շուկայական փոխարժեքը գերազանցել է 900 հազար ռիալը 1 դոլարի դիմաց։