Ադրբեջանի զինված ուժերի ցամաքային զորքերի մոտոհրաձգային ստորաբաժանումները մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություններ են անցկացրել։ Ադրբեջանակն լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հաղորդում է այդ երկրի պաշտպանության նախարարությունը:
«Զորավարժություններն անցկացվել են 2022 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն։ Զորավարժություններին ներգրավված ստորաբաժանումները կատարել են գործնական գործողություններ», – նշվում է հաղորդագրության մեջ:
Հաշվի առնելով ժամանակակից մարտական գործողությունների ընթացքում ձեռք բերված փորձը՝ անցկացվող զորավարժությունների հիմնական նպատակը մոտոհրաձգային ստորաբաժանումների մարտունակության բարձրացումն է, այդ թվում՝ դաշտային ուսուցման և անձնակազմի գործնական հմտությունների կատարելագործումը, հայտնում են այդ երկրի ՊՆ-ից։