Վրաստանի 20 քաղաքներից 19-ում կայացած քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլում իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչները հաղթանակ են տարել: Այս մասին վկայում են Վրաստանի ԿԸՀ-տվյալները: Ինչպես հաղորդում է TACC-ը՝ Թբիլիսիի գործող քաղաքապետ Կախա Կալաձեն հավաքել է ձայների 55,6 տոկոսը, ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից նրա մրցակից Նիկա Մելիան՝ 44,4 տոկոս: Չորս այլ խոշոր քաղաքներում՝ Ռուսթավիում, Քութայիսում, Փոթիում և Բաթումում նույնպես հաղթել են «Վրացական երազանքի» ներկայացուցիչները:
Ինչպես հաղորդում է Interfax-ը, կիրակի գիշերը ԵԺԿ առաջնորդները հայտարարել են, որ չեն ճանաչում ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները, քանի որ դրանք կեղծվել են իշխանությունների կողմից:
ԵԺԿ-ի առաջնորդներից Գիորգի Բարամիձեն հայտարարել է, որ ընդդիմությունը «խաղաղ հեղափոխություն» է սկսում:
«Արդեն երկուշաբթի օրվանից կոշտ բողոքի և քաղաքացիական անհնազանդություն գործողություններ են սկսվելու: Յուրաքանչյուր քաղաքում մենք վրաններ կտեղադրենք պետական հիմնարկների առջև։ Ամեն օր բողոքի ակցիաներ կլինեն։ Այս ամենը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ հակաժողովրդական իշխանությունները չեն հեռացել քաղաքական ասպարեզից»,— հայտարարել է Բարամիձեն:
Վրաստանում ընտրությունների առաջին փուլը կայացել է հոկտեմբերի 2-ին: Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունն այն ժամանակ հավաքել էր 46,7 տոկոս: