Մինչ այժմ Թուրքիայում կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցներից դուրս են գրվել 185 292 հիվանդ: Այդ մասին չորեքշաբթի հայտնել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթթին Կոջան, փոխանցում է Anadolu գործակալությունը։
Ըստ գերատեսչության ղեկավարի՝ վերջին մեկ օրվա ընթացքում Թուրքիայում գրանցվել է նոր տիպի կորոնավիրուսից ևս 22 մահվան դեպք, իսկ հիվանդության զոհերի ընդհանուր թիվը հասել է 5282-ի:
Վերջին մեկ օրում Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսի 1041 դեպք, իսկ կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 208 938։
Ըստ Թուրքիայի առողջապահության նախարարի տվյալների՝ անցած օրվա ընթացքում կատարվել է COVID-19-ի առկայության 49 300 թեստ, իսկ հիվանդության բռնկման սկզբից անցկացվել է ավելի քան 3,78 մլն վերլուծություն: