Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել մի շարք երկրների ղեկավարների, այդ թվում՝ ՀՀ վաչապետին, տեղեկանում ենք Կրեմլի կայքէջից:
Ռուսաստանի առաջնորդը շնորհավորել է Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Իսրայելի ղեկավարներին, ինչպես նաև Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին։
Վարչապետ Փաշինյանը մայիսի 7-ին խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հաստատել էր իր մասնակցությունը Մոսվկայում վաղը՝ մայիսի 9-ին, կայանալիք տոնական միջոցառումներին: