ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հադիպել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահի դիվանագիտական խորհրդական Էմանուել Բոննի հետ, հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից։
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին, ինչի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղարը կիսվել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակով: Վերոնշյալի համատեքստում քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարները:
Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքը, ինչպես նաև համագործակցությունը երկկողմ և բազմակողմ հարթակներում:
Հունիսի 19-ին Գրիգորյանը Ֆրանսիայի նախագահի խորհրդական Բերտրան Բուխվալտերի և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ քննարկել էր երկկողմ համագործակցության հարցեր։
Հայ զինվորականները դիտորդի կարգավիճակով կմասնակցեն Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին
Հայ զինվորականները որպես դիտորդ կմասնակցեն ՆԱՏՕ-ի Agile Spirit 2025 զորավարժություններին, որոնք կանցկացվեն հուլիսի 25-ից օգոստոսի 6-ը Վրաստանում, հաղորդել է 1tv.ge-ն:...