Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը կնշանակվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, հայտնում է Aravot.am-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ թերթի՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, որը ՔՊ կուսակցության արտաքին կապերի պատասխանատուն է, ԱՄՆ-ում կնշանակվի ՀՀ դեսպան՝ Լիլիթ Մակունցի փոխարեն։
Նրա դեսպան նշանակվելու ագրեմանն, ըստ թերթի տեղեկությունների, արդեն հաստատվել է։
Մայիսին «Հրապարակ»-ը գրել էր, որ ԱՄՆ-ում ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը և Մկրտչյանը հավակնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնին։ Մակունցն ԱՄՆ դեսպան էր նշանակվել 2021 թվականի օգոստոսի 2-ին։