ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ԱՆ-24 ինքնաթիռի ավիավթարի հետևանքով տասնյակ զոհերի կապակցությամբ:
«Ընդունեք անկեղծ ցավակցություններս՝ Խաբարովսկ-Բլագովեշչենսկ-Տինդա չվերթն իրականացնող «Անգարա» ավիաընկերության ԱՆ-24 քաղաքացիական ինքնաթիռի ուղևորների ողբերգական մահվան կապակցությամբ»,- ասվում է հեռագրում։
Նա խնդրել է անկեղծ կարեկցանքի և աջակցության խոսքեր փոխանցել ինքնաթիռի վթարի հետևանքով իրենց հարազատներին կորցրած ընտանիքներին:
ՌԴ Ամուրի մարզում հուլիսի 24-ին տեղի ունեցած Ան-24 ինքնաթիռի վթարից 48 մարդ է զոհվել։ Տարածաշրջանում եռօրյա սուգ է հայտարարվել։