«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը հայտնել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու մտադրության մասին:
«Ես լիարժեք հույս չեմ կապում, որ դուք արդարացնեք։ Դիմելու եմ Եվրոդատարան»,- 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ընտրակաշառքի գործով դատական նիստին ասել է նա:
Ծառուկյանը նիստի ընթացքում չի ընդունել մեղադրանքը։ Նրա խոսքով՝ ընտրությունների շրջանում մարդկանց չի օգնել, որպեսզի այդ օգնությունը չդիտարկեն որպես ընտրակաշառք:
Նախկին պատգամավորը նաև հայտարարել է, որ գործի շրջանակներում 110 քննիչ ամբողջ հանրապետության տարածքում քննել է 2700 վկայի, սակայն, ըստ նրա, ոչ ոք ցուցմունք չի տվել իրենց գումար բաժանելու մասին: Ծառուկյանի խոսքով, ըստ այդմ, գործում ընդամենը հինգ վկա կա։
«2700 մարդու քննություն է կատարվել, բայց ուղարկել են մի փոքր մաս, որում կա 5 վկա՝ Վազգեն Պողոսյան, մի հատ քուր-ախպեր ու մարդուկնիկ»,- ասել է նա։
Ծառուկյանը մեղադրվում է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընտրողներին կաշառելու մեջ: Ըստ մեղադրանքի՝ նա իր կուսակցության և ԲՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուի օգտին 17 000 ձայնի դիմաց բաժանել է 171 մլն դրամ (427 000 դոլար):
Մանրամասները՝ տեսանյութում։