Ռուսաստանը հույս ունի, որ Ուկրաինայի վերաբերյալ ՌԴ-ի և Ադրբեջանի տարաձայնությունները խոչընդոտ չեն հանդիսանա երկկողմ հարաբերությունների համար, «Ռիա Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Կայքը հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 20-ին ընդունել էր ուկրաինացի լրագրողներին ու պատասխանելով պատերազմի մասին նրանց հարցերին՝ ասել էր «շարունակեք նույնկերպ»։
Պեսկովի խոսքով՝ տարաձայնությունները երբեք խոչընդոտ չեն հանդիսացել ՌԴ-ի ու Ադրբեջանի համար։
«Մենք հուսով ենք, որ տարաձայնությունները այնպիսի խոչընդոտ չեն հանդիսանա, որ մենք անցնենք երկկողմ հարաբերությունների սառեցմանը և զոհաբերենք փոխադարձ շահավետ շահեր»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինայի մասին Ալիևի հայտարարությունը։
Մայիսի 16-ին Ռուսաստանն ու Ուկրաինան Ստամբուլում անցկացրել են 2022 թվականից ի վեր առաջին ուղիղ բանակցությունները: Եվս մեկ բանակցություններ նախատեսվում են հուլիսի 23-ին: