Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ աշխատանքից ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) գլխավոր քարտուղար Միքայել Զալինյանը։
Համապատասխան որոշումն ստորագրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, տեղեկանում ենք կառավարության կայքից (վարչապետն արձակուրդում է-AT)։
Զալինյանն այս պաշտոնն զբաղեցնում էր 2020 թվականի հուլիսից։