ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Վարչապետն Իրանի նախագահին ցավակցություն է հայտնել նախորդ ամիս տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով զոհերի կապակցությամբ։
Նշվում է, որ քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր։
Խոսնակի տեղեկացմամբ՝ Փաշինյանը Փեզեշքիանին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան։
Հունիսի 6-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու Մասուդ Փեզեշքիանը քննարկել էին տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։