Իսրայել-Իրան հակամարտությունն արդեն 8-րդ օրն է՝ շարունակվում է: Հունիսի 12-ի լույս 13-ի գիշերն Իսրայելը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։ Պաշտոնական Երևանը դատապարտել էր Իսրայելի միակողմանի հարձակումն Իրանի վրա։ Երկու կողմն էլ հայտնել է զոհերի և բազմաթիվ տուժածների մասին:
Armenia Today-ի նկարահանող խումբը երևանցիներից հետաքրքրվել է, թե անհանգստություն ունե՞ն հարևան երկրում ընթացող իրադարձությունների կապակցությամբ, կարո՞ղ է դա տարածվել Հայաստանի վրա և ինչպե՞ս:
Հարցվածների մեծամասնությունը կարծում է, որ այդ իրադարձությունները, մեծ հավանականությամբ, կազդեն նաև Հայաստանի վրա:
«Դե Ադրբեջանը որ հրեաների կողմից է, հնարավոր է ամեն բան: Իմ կարծիքով՝ պետք է, առաջին հերթին, սահմանն ամրացնել»,- ասել է քաղաքացիներից մեկը:
Մեկ այլ քաղաքացի հիշեցրել է, որ Իսրայելն Ադրբեջանի ամենահավատարիմ զինակիցներից է:
Հարցման մասնակիցներից ոչ բոլորն էին, սակայն, հավանական համարում այս հակամարտության՝ ՀՀ-ի վրա որևէ կերպ ազդեցություն ունենալը:
«Չեմ կարծում, լավ կլինի: Չի ներքաշվի (Հայաստանը)»,- նշել է քաղաքացիներից մեկը:
Մանրամասները՝ Armenia Today-ի տեսանյութում