Հայկակ Արշամյանն ազատվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից և նշանակվել Հունգարիայում ՀՀ դեսպան: ՀՀ նախագահի հրամանագիրը հրապարակված է պաշտոնական կայքէջում:
Արշամյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ավարտել է պաշտոնավարումը հիմնադրամում:
Նա ավելի վաղ զբաղեցրել էր վարչապետի խորհրդականի պաշտոնը, իսկ 2018-ի սեպտեմբերից՝ հեղափոխությունից հետո, սկսել էր ղեկավարել «Հայաստան» համահայկական հիմնադրամը:
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Աշոտ Սմբատյանն ազատվել է Հունգարիայում ՀՀ դեսպանի պաշտոնից: