Երկրապահ կամավորականների միության նախագահ, «Քաղաքացիական պայմանագրի» վարչության անդամ Սասուն Միքայելյանը «դեղին քարտ» է ստացել ՔՊ ղեկավար կազմից մայիսի 9-ին «Եռաբլուրում» արած հայտարարության համար, գրել է «Հրապարակ»-ը։
Վարչության նիստերից մեկի ժամանակ նրանից բացատրություն են պահանջել, թե ո՞ւմ է ակնարկել՝ ասելով, որ Արցախն ինքը չի հանձնել, և լրագրողներին ուղղորդել է հարցերն ուղղել «հանձնողներին», նշել է թերթը։
Ըստ լրատվականի՝ ՔՊ-ում Միքայելյանից պարզաբանում են պահանջել, իսկ նա խոսակցությունը նախկինների դաշտ է տարել, ապա նեղսրտել է և վարչության վերջին նիստին ներկա չի գտնվել։
ԶԼՄ-ն ապրիլին հայտնել էր, որ սեպտեմբերին նոր վարչություն ձևավորելիս ԵԿՄ նախագահը մի շարք այլ անդամների հետ չի ընդգրկվի վարչության կազմում։