ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայից վերադարձել է չափազանց վատ տրամադրությամբ և գիտակցությամբ, որ «երկու լարի վրա խաղալու (ԵՄ և ՌԴ-խմբ․) իր ցանկությունը տապալված է», գրել է «Փաստ»-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ թերթի՝ լարվածությունն ավելի է աճել, երբ Հայաստանում տեղեկություններ է ստացել «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների՝ ապագայի հանդեպ անվստահության վերաբերյալ, ինչպես նաև որոշակի բիզնես շրջանակներում տարածվող տեղեկություններ, թե մոսկովյան իր այցն «անարդյունավետ էր»։
Թերթի տեղեկությամբ՝ նա ուժայիններին հանձնարարել է այդ բիզնեսմեններին «նվաստացուցիչ ձևով ձերբակալել, նկարահանել, տարածել»՝ ապահովելով հանրային լայն արձագանք։ Լրատվականը նշել է, որ որոշվել է ներգրավել իշխանությանը սպասարկող հնարավոր բոլոր հարթակները՝ հեռուստաընկերություններից մինչև տիկտոկյան էջեր:
Փաշինյանը մայիսի 8-ին մեկնել էր ՌԴ՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին։