ՄԱՍԿ-ը նախաձեռնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց՝ իմփիչմենթ, հայտարարել է կուսակցության ղեկավար Հովիկ Աղազարյանը։
Նա տեղեկացրել է, որ վարչապետի իրենց թեկնածուի անունը կհայտարարեն մայիսի 20-ին։
Մայիսի 7-ին Աղազարյանն Armenia Today-ին հայտնել էր, որ կքննարկեն իմփիչմենթի գործընթաց սկսելու հարցը։
Ապրիլի 28-ին «Արթուն ենք» շարժումը նամակներ էր փոխանցել ԱԺ պատգամավորներին՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի առաջարկով։ ԱԺ անկախ պատգամավորներ Աղազարյանը, Հակոբ Ասլանյանն ու Գեղամ Նազարյանն Armenia Today-ին հայտնել էին, որ չեն մասնակցի այս գործընթացին։
«Հայաստան» դաշինքն առաջարկել էր իմփիչմենթի համար փողոցային ճնշում ապահովել։ Նախաձեռնության համահեղինակ Նարեկ Մալյանը տեղեկացրել էր, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունն առանց որևէ նախապայմանի իր 6 ստորագրությամբ կմասնակցի Փաշինյանի իմփիչմենթի գործընթացին։