Քրեական հանցանքի համար դատվածությունը կարող է անձին զրկել ԱՄՆ մուտք գործելու հնարավորությունից, հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։
Ըստ հաղորդագրության՝ անգամ ոչ ծանր հանցանք գործած լինելու հանգամանքը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ։
Ապրիլի 27-ին դեսպանատունն զգուշացրել էր, որ ԱՄՆ-ում վիզայով սահմանված ժամկետից երկար մնալը կարող է հանգեցնել Միացյալ Նահանգներ մուտքի մշտական արգելքի։
Ապրիլի 14-ին Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը քաղաքացիներին կոչ էր արել խստորեն հորդորել ԱՄՆ-ում անօրինական կերպով գտնվող իրենց ծանոթներին ինքնակամ լքել երկիրը։ Հակառակ դեպքում՝ այդ քաղաքացիներին կբացահայտեն պետական մարմինները: